▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլիթ Կարապետյանի որդին 6-ամյակի օրը հիվանդանոցում է հայտնվել

Լիլիթ Կարապետյանի որդին՝ Կարենը,  օրերս դարձել է 6 տարեկան։ BlogNews.am-ի հետ զրույցում Լիլիթն ասաց, որ փոքրիկի տարեդարձի կապակցությամբ մեծ խնջույք չի կազմակերպել։ «Երբ նա փոքր էր, ինչ-որ տեղ էինք գնում, մուլտհերոսների հրավիրում, բայց հիմա ամեն բան այլ է, քանի որ Կարենս չի սիրում ռեստորանային պայմաններ։ Այս տարի տանը նշեցինք նրա տարեդարձը՝ ամենամտերիմ հարազատների հետ»,- ասաց Լիլիթը։

Երգչուհուց տեղեկացանք, որ տարեդարձի գիշերը որդին հիվանդանոցում է հայտնվել։ «Ծնունդի նախորդ օրն իրեն լավ չէր զգում և բոլորիս իրար խառնեց։ Փորացավ ուներ, ուժեղ գոռում էր, շտապ տարանք հիվանդանոց, պարզվեց՝ թունավորվել է։ Արդյունքում տարեդարձի գիշերը հիվանդանոցում անցկացրեցինք»,- ասաց երգչուհին։

Առավոտյան հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, սակայն, Կարենը չի հրաժարվել քոլեջ գնալուց և օրն ընկերների հետ անցկացնելուց։ «Կարենիս ծնունդը նշեցինք քոլեջում, քանի որ երբեք չի հրաժարվում քոլեջ գնալուց։ Իր համար հիմա ավելի հետաքրքիր է օրն անցկացնել ընկերների հետ։ Քոլեջում ամեն բան շատ կազմակերպված էր, նրան դիմավորեցին ծափահարություններով, փուչիկներով, ինչից ինքն էլ էր զարմացել։ Իսկապես ամեն բան արել էին, որ դա դառնա Կարենի օրը»,- ոգևորությամբ ասաց մայրիկը՝ նշելով, որ երեկոյան էլ որդին ցանկություն է հայտնել ներկա լինել իր համերգին, թեև դեռ թույլ էր։ Երգչուհուց տեղեկացանք, որ Կարենն արդեն կազդուրվում է։

Խոսելով ստացած նվերների մասին՝ Լիլիթն ասաց. «Տղայիս աչքը շատ կուշտ է, տանում եմ խանութ, նունիսկ այդ ժամանակ չի ասում՝ ինչ է ուզում։ Քանի որ վերջերս խաղեր է խաղում և ատրճանակներ է սիրում, իր համար հավաքածու էի գնել, որով քիչ թե շատ կհետաքրքրվեր։ Միացյալ Նահանգներից էլ բավականին շատ նվերներ ստացավ»։

Լիլիթին առավել տպավորել էր փոքրիկի կնքահոր՝ երգիչ Սարգիս Ավետիսյանի նվերը։ «Նա տնային պայմանների բասկետբոլ նվիրեց որդուս, որը մի հրաշք բան է։ Ինքս անընդհատ պահ եմ փնտրում, որ խաղամ դրանով։) Շատ հետաքրքիր է»,- ասաց երգչուհին։

Կարենի հայրը՝ երգիչ Դավիթ Թուջարյանը, չի շնորհավորել որդու տարեդարձը, սակայն Լիլիթն ասաց, որ չի էլ ցանկանում խոսել այդ մասին։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին