▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյուզի Մելիքյանը՝ ամուսնալուծությունն ու հղիությունը որպես PR քայլ օգտագործելու մասին

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

BlogNews-ը գրում է. Վերջին շրջանի ամենաքննարկվող թեմաներից մեկը երգչուհի Սյուզի Մելիքյանի ամուսնալուծության և հղիության հարցերն են։ Երգչուհին կտրականապես հրաժարվում է խոսել այս թեմաների մասին։ Մինչ հանրությունը քննարկում էր Սյուզիի ամուսնալուծության թեման, քաղաքի կենտրոնում տեսանք Սյուզիին և նրա ամուսնուն՝ զբոսնելիս։ Երգչուհին հրաժարվեց խոսել նաև այն մասին, որ ինքը չի ամուսնալուծվել կամ՝ հաշտվել է  ամուսնու հետ։

Խոսակցություններ են պտտվում, որ Սյուզին լռում է՝ իր անձի շուրջ ինտրիգ պահելու և հանրության ուշադրության կենտրոնում մնալու համար։ BlogNews.am-ի հետ զրույցում Սյուզին ասաց, որ երբեք չի մտածել անձնական կյանքի հիման վրա PR անելու մասին։ «Կան բաներ, որոնցով PR չեն անում։ Ես շատ լուրջ եմ վերաբերում իմ անձնական կյանքին վերաբերող հարցերին»,- նշեց երգչուհին։

Միջոցառումներից մեկի ժամանակ արված լուսանկարներում նկատելի է Սյուզիի կլորիկացած փորիկը։ Երգչուհին, սակայն, հրաժարվում է որևէ մեկնաբանություն տալ հղիության հարցի հետ կապված։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին