▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն կին չի կարող լինել ճանաչված մարդու կողքին. Երգիչ Մհերն՝ իր ընտրյալի մասին

Life.panorama.am-ը գրում է , որ  այսօրվա զրուցակիցն է երգիչ Մհերը, ով մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ պատրաստվում է մեծ մենահամերգի. «Այս պահին մի քան նոր երգեր եմ ձայնագրվում, քանի որ ուզում եմ ավարտել երրորդ ձայնասկավառակս, որպեսզի տարվա վերջ՝ մենահամերգիս օրը, ներկայացնեմ այն: Ի դեպ, մենահամերգս նախատեսված է ծննդյանս օրը՝ նոյեմբերի 13-ին, որը, հավանաբար, կիրականանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում: Համերգի խորագիրը, ըստ նախնական, պլանավորածի, կլինի «Մհերը և իր ընկերները», ինչը արդեն ենթադրում է, որ համերգին ներկա կգտնվեն և կերգեն նաև իմ ընկերները, որոնց հետ ես համատեղ աշխատանքներ ունեմ»,- նշեց Մհերը:

Երգիչը տեղեկացրեց նաև, որ մինչ մենահամերգը մեկ, երկու տեսահոլովակ էլ կներկայացնի. «Քանի որ այս տարի ես դեռևս սոլո կատարմամբ տեսահոլովակ չեմ թողարկել, ուստի պետք է ողջ ուժերս ներդնեմ, որպեսզի մինչ ինձ համար այդ կարևոր իրադարձությունը, մի քանի տեսահոլովակ թողարկեմ, բայց կոնկրետ ժամկետներ նշել չեմ կարող»,- ընդգծեց նա:

Այս տարի, հավանաբար, Մհերը չի մեկնի հանգստի. «Աշխատանքը շատ է, չգիտեմ արդյոք կհասցնեմ խիտ գրաֆիկով գործերի շրջանակում ժամանակ գտնել և մեկնել հանգստի: Բայց հանգստանալ սիրում եմ մտերիմ և հարազատ մարդկանց հետ, բացի այդ էլ, ես ավելի խաղաղ հանգստի սիրահար եմ, որտեղ կա ծով և բացակայում են ակումբները, առհասարակ, աղմուկը»,- պատմեց նա:

 

Խոսքելով անձնական կյանքից՝ իր խոսքերով մի անգամ անհաջող փորձից հետո հարսնացու ընտրելու հարցում երգիչը չափազանց բծախնդիր է. «Տարեց տարի այս հարցում ավելի բծախնդիր եմ դառնում: Մեր աշխատանքը շատ դժվար է, և ամեն կին չի կարող լինել ճանաչված մարդու, երգչի կողքին, այդ կինը պետք է իմաստուն, խելացի և համբերատար լինի, քանի որ մշտապես մեր կողքին կան երկրպագուներ, մենք մշտապես հյուրախաղերի ենք մեկնում,այսինքն՝ այս հարցում կա խնդիր»,- նշեց Մհերը:

Երգիչը հավելեց նաև, որ հատուկ սկզբունքներ չունի. «Ինձ համար կարևոր չէ, թե նա որ ոլորտից կլինի: Գլխավորը մարդ լինի, լինի իմ կեսը, հասկանա, օգնի, այլ ոչ թե խանգարի: Իմ կյանքում նման դեպք եղել է, և դա է պատճառը, որ հիմա չեմ կարողանում վերջնական որոշում կայացնել այս հարցում: Ես չեմ ուզենա ամուսնանալ, հետո բաժանվել, քանի որ դա մեծ ստրես կլինի և իմ, և նրա համար: Ես ինքս, երբ տարբեր հարսանեկան միջոցառումների եմ մասնակցում, և հետո, երբ իմանում եմ, որ այդ զույգը ամուսնալուծվել է, շատ ծանր եմ տանում. Կարծում եմ, մինչ ամուսնական քայլին գնալը շատ վստահ պետք է լինես, թեպետ 100 տոկոս իմանալ ոչինչ չես կարող, ինչպես ասացվածքն է ասում՝ «Կինը չկտրված ձմերուկ է», չգիտես հետո ինչ կլինի»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին