▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես նիհարեց Նաիրա Մովսիսյանը 20 կգ

Դիտեք նաև՝

​​​​​​​

Blognews.am-ը գրում է. Սլացիկ կազմվածք ունենալ ցանկանում է յուրաքանչյուր աղջիկ, սակայն գեղեցկությունը զոհեր է պահանջում, իսկ «զոհեր տալ» ոչ բոլորն են  պատրաստ։ Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը կարողանում է այնպիսի դիետա պահել, որոպեսզի հասնի ցանկալի արդյունքին։ Զրույցում Նաիրան խոստովանեց, որ 3 ամսում նիհարել է 18-20 կգ։ «Դիետա սկսելը հեշտ չէ, բայց պետք է մտածել ոչ թե չուտելու, այլ նիհարելու մասին։ Դա շատ է օգնում։ Շատ կարևոր է նաև ֆիզիկական աշխատանքը՝ շեյփինգ, արագ ու երկար քայլել և այլն»,- նշեց դերասանուհին։

Նաիրան պատմեց իր սննդակարգի մասին, սակայն զգուշացրեց, որ նման դիետա պահելու դեպքում պետք է անալիզներ տալ, որպեսզի առողջությանը վնաս չհասցվի։ «Գոյություն ունեն սուբյեկտիվ գործոններ որոնք պետք է հաշվի առնել։ Եթե մարդն ինչ-որ վիտամինի պակաս ունի, չպետք է սննդակարգից բացառի այդ վիտամինով սնունդը»,- ասաց նա։

Եվ այսպես՝ դիետա պահելու փուլում Նաիրան սնվում էր օրը 5 անգամ՝ 2-3 ժամը մեկ, նաև՝ ժամը 6-ից հետո, քանի որ սննդակարգում ներառված են  թեթև ուտեստներ։

«Այդ ընթացքում նորմալ սնվում ես։ Ես ամենից շատ ուտում էի բանջարեղեն, հնդկաձավար, բրինձ, միս, սալորի չիր։ Միսն ուտում էի տապակած վիճակով, բացառում էի երշիկեղենը՝ կիսաֆաբրիկատը, տապակած կարտոֆիլը, «Fast food»-ը, գազավորված ընպելիքները, նույնիսկ՝ ջերմուկը, երբեք չեմ խառնել ջուրն ու ուտելիքը, քանի որ ուտելիս չի կարելի խմել։ Ես նաև հաց չէի օգտագործում, սակայն եթե ինչ-որ մեկի օրգանիզմը հացի կարիք ունի, կարող է շաբաթը մեկ  անգամ մի կտոր հաց ուտել, սակայն շաբաթվա նույն օրը, նույն ժամին ոչ մի րոպե տարբերությամբ: Շատ կարևոր է պահել ժամերը, ես նույնիսկ դրսում քայլելիս ուտում էի, երբ իմ ուտելու ժամն էր գալիս»,- ասաց նա։

Քաղցրակերներին որպես շոկոլադի փոխարինող Նաիրան առաջարկեց պահածոյացված, սառեցված կամ  թարմ գազար, քիչ եգիպտացորեն, չիպսի փոխարեն կարելի է բազուկ, գազար, նեխուրի (քարաուզի) կոշտ մասերը բարակ կտրատել, դնել ջեռոցում և ուտել. «Եթե մարդը սովոր է ուտել ինչ-որ բան, որը չի կարող բացառել, օրինակ՝ կոնֆետ, կարող  է ամեն օր նույն  ժամին մի փոքր ուտել»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին