▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշեցի վայելել մոգական էներգիայի հոսքը, բայց ցավոք հանդիպեցի հին ավանդական հարամին. Սոս Ջանիբեկյան

Հրաժարվեցի աթոռին նստած Համասյանի համերգը լսելու, վերապրելու «ճոխությունից» , որոշեցի խոտերի ու բնության մեջ լինեմ ու վայլեմ մոգական էներգիայի հոսքը, բայց ցավոք հանդիպեցի հին ավանդական հարամին։ Մարդիկ ովքեր չգիտեն ուրեն եկել, հերիք չի իրանք են եկել երեխաներին Էլ իրենց հետ են բերել, որոնք համատեղել են իրենց համերգը Տիգրանի համերգի հետ։։ Կողքիս կանգնած ծնողների լռեցնող «շշշշշ» -ները ավելի բաձր են քան երաժշտությունը։ Մյուս կողքիս խմբավորված մարդկանց բարձր շշուկով խոսակցությունները ողողել ամբողջ մտնոլորթը։ 
Երբեմն այդ քաոսային ձայների համադրությունն ընդհատվում է 
« Ախպերս արի ստե ենք լռված» անմարդկային գռմռոցով։
Մնում էր մեկը մաղալ դներ խորոված աներ ու մեկ մեկ Տիգրանին շաբաշ տար։
Ու Ես հիմա փոխանակ լսեմ ու լռեմ ու վերապրեմ , ընկել եմ պայքարի մենաՓոսության մեջ։ Հեռբիի համերգին գրեթե բոլորը լուրջ դեմքով ու քարացած միմիկաներով վայլում էին Հեռբիին բնորոշ տժժոցը, իսկ ստեղ լիաթոք տժժժում են։ Սաղ խառնվելա իրար, երևի մամային էլ տանը պապա են ասում, պապաին Էլ մեկ մեկ մամա։ Ու էն որ «լավ դե մի քանի անգամ տենց չհասկանալով կգան, գոնե ոչինչ թող առնչվեն, 7-երորդ անգամ կհասկանան, թող կրթվեն , դաստիրակվեն » էլ դրանով էլ չեմ մխիթարվում։ Ու հիմա եմ հասկանում ինչի ա Ինձ ավելի դատարկ, ոչ մի բան չտվող, կյանքիցս անիմաստ ժամանակ տանող, անիմաստ ժամանցային վիճակները դզում, որովհետև էդտեղ խանգարել չկա , սաղ խանգարվածա, կամ եթե մեկնել խանգարումա բան չես կորցնում։
Վոբշմ...

Սոս Ջանիբեկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին