Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Սոնա Շահգելդյանի համար 2015-ը կնշանավորվի ոչ միայն գործնական բեղմնառատ տարով, այլ նաև անձնական կյանքում երջանիկ տարեթվով. ամենայն հավանականությամբ երգչուհին այս տարի կամուսնանա:
«Միգուցե այս տարի ամուսնություն լինի, առհասարակ, կարծում եմ, շատ անակնկալներ այս տարի դեռ կլինեն,-զրույցում նշեց երգչուհին և հավելեց, - ես և սիրելիս մտածում ենք այս տարի օրինականացնել մեր հարաբերությունները: Գուցե ամուսնական մեծ խնջույք չլինի, քանի որ, կարծում ենք, որ ամենակարևորը համատեղ սերն է: Հաճախ շատ մեծ ու ճոխ հարսանեկան խնջույքներ են կազմակերպում, բայց հետո բաժանության են գնում, ես դրան շատ ցավով եմ վերաբերվում»:
Սոնան պատմեց, որ իր և սիրելին որոշել են առանձին ապրել. «Բոլոր զույգերն էլ ցանկանում են առանձին ապրել, մենք էլ բացառություն չենք. մենք բոլորի կարծիքը հարգում ենք, բայց մեր կյանքը մենք ինքներս ենք որոշում: Ես բնույթով շատ հարմարվող մարդ եմ, բարդություններ ստեղծող չեմ և ընտրել եմ այնպիսի մի մարդու, ով շատ հարցերում ինձ նման է, ինձ համար ամենակարևորն այն է, որ իմ կողքինը լավ մարդ լինի, այլապես այս կյանքում լավ մարդ գտնելը շատ դժվար է»,- նշեց նա:
Խոսելով աշխատանքից՝ Սոնան նշեց, որ արդեն սկսել են խոստացված ֆիլմի՝ Դավիթ Բաբախանյանի «Հյուսիս-հարավ»-ի նկարահանումները. «Ֆիլմը, որտեղ ես գլխավոր դերակատարներից մեկին եմ մարմնավորում, էկրաններ կբարձրանա մի քանի ամսից: Պետք է ասեմ, որ այն շատ հետաքրքիր սյուժե ունի, շատ դերասաններ և երգիչներ են զբաղված այս ֆիլմում, դեռևս նկարահանումները շարունակվում են»,- պատմեց երգչուհին:
Ի դեպ, գրեթե մեկ ամսից կսկսվեն նաև Սոնա Շահգելդյանի մասնակցությամբ երկրորդ ֆիլմի նկարահանումները, որի մանրամասները երգչուհի չցանկացավ ներկայացնել, նշեց միայն, որ հնարավոր է, որ երկրորդ ֆիլմի սաունդթրեքը հենց նա կատարի:
Ամբողջական հոդվածը`սկզբնաղբյուր կայքում