▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ճանաչողության հաշվին չեմ ինքնահաստատվում, ոչ էլ TV աստղի ջատագով եմ». Լիա Զախարյան

 

ESem.am-ը գրում է. Հայկական մի քանի հեռուստասերիալներից, ֆիլմերից հայտնի Լիա Զախարյանը վերջերս չի երևում հեռուստաէկրաններին: ESem.am-ը զրուցել է նրա հետ` պարզելու համար, թե ուր է կորել, այժմ ինչով է զբաղված ու հնարավոր է՝ կրկին երևա եթերում:

Պարզվում է՝ Լիան այժմ զբաղված է ավարտական քննություններով: Այս տարի նա ավարտում է ոչ միայն Գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրան`  դիվանագիտության բաժնի, այլև Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի առաջին կուրսը: «Բացի քննություններից, այժմ զբաղված եմ նաև թատրոնում. սեպտեմբերին կխաղամ ներկայացման մեջ, որը կատարկերգություն է. ավելին այս պահին ասել չեմ կարող»,- նշեց Լիան:

Նրա խոսքով` շարունակում են իրեն հեռուստասերիալների կամ ֆիլմերի առաջարկներ անել: «Վերջերս  երկու սերիալից և մեկ ֆիլմից հրավեր եմ ունեցել, պարզապես մերժել եմ, քանի որ ժամանակի մեջ չեմ տեղավորվում,- ասաց դերասանուհին` հավելելով,- նպատակահարմար գտա ամռանը չնկարահանվել, ավարտել կիսատ գործերս, ի մի բերել  մտքերս, և պլանավորել հետագա վերջնական քայլերս, նաև՝ կողմնորոշվել, թե առաջնային ինչ պետք է անեմ»:

Ըստ նրա` ցանկացած առաջարկի դեպքում որոշումը կայացնում է  հաշվի առնելով մի քանի հանգամանք:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին