tert.am-ը գրում է.Ամերիկացի լրագրող Ռոջեր Ֆրիդմանը նոր տեղեկություններ է հայտնել Հայոց ցեղասպանության մասին նոր մեծակտավ ֆիլմի մասին, որը ֆինանսավորում է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը: Դեռ փետրվարին Ֆրիդմանը հայտնել էր բուն նախաձեռնության մասին, այժմ էլ նրան մանրամանսեր են հայտնի դարձել: Ըստ այդմ` Քըրքորյանի ֆիլմը նկարահանելու է «Ռուանդա» հյուրանոցը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, որը ի դեպ, Ռուանդայի ցեղասպանության մասին է: Ֆիլմը ժամանակին մի քանի անվանակարգում առաջադրվել էր Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակին: Ըստ լրագրողի` ինքը ռեժիսրոն էր իրեն խնդրել այն ժամանակ մանրամասներ չհայտնել` «քաղաքական նրբանկատության» պատճառով: Ռեժիսորը մանրամասնել է, թե Առաջին աշխարհամարտի մասին ֆիլմ նկարելու լավագույն տարբերակը սիրային պատմությունն է` «Դոկտոր Ժիվագոյի» պես, սիրային պատմություն` Հայոց ցեղասպանության ֆոնին: Իսկ սիրային պատմությունը իրենից սիրային եռանկյունի է ներկայացնելու երկու տղամարդու և մի կնոջ միջև: Տղամարդկանց դերակատարներն են հոլիվուդյան աստղեր Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքը:Արդեն հայտնի է, որ ֆիլմը նկարահանվելու է Իսպանիայում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում