Esem.am-ը գրում է. Հայտնի է դարձել, որ երգիչ Արման Հովհաննիսյանն ու ռուս երգչուհի Վալերիան զուգերգով հանդես կգան: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Արման Հովհաննիսյանի PR մենեջեր Լուսինե Արշակյանը, ով էլ հաստատեց այն՝ նշելով. «Այո, առաջիկայում սպասվում է նոր զուգերգ Արման Հովհաննիսյանի և Վալերիայի կատարմամբ»:
Տեղեկացնենք, որ երգը կոչվում է «Սեր իմ անուշ». այն երկլեզու ստեղծագործություն է՝ հայերենով, և ռուսերենով: Զուգերգի երաժշտությունը գրել է Արսեն Գրիգորյանը, բառերը` Ավետ Բարսեղյանը, իսկ գործիքավորումն արել է Կարեն Սևակը:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում