Ես շատ կուզեի առանձին անդրադարձ անել Աստղիկի նոր տեսահոլովակին ու ասել, որ կարմիր շրթներկը լավ բան է, բայց երբ չափի մեջ է:
Սակայն մի կերպ պետք է շրջանցեմ այդ հանգամանքը, չնայած շատ դժվար է չնկատել նրա ստորին շուրթը, որը վերևինի համեմատ շատ մեծ է ու մի տեսակ տհաճորեն աչքի զարնող….փաստորեն, վերջը գրեցի, ինչևէ, հիմա խոսենք այն բանից, որն ուղղակի չվրիպեց իմ ուշադրությունից:
Աստղիկի նոր հոլովակում երգչուհին սև գլխարկով է, որը փակում է նրա աչքերը, և իհարկե, բազմաչարչար կարմիր շրթներկով: Այս ամենը տանելի կլիներ, եթե չլիներ Սոֆի Մխեյանը, ով արդեն նման կերպարով հասցրել է հանդես գալ իր Моя Игрушка տեսահոլովակում;
Եթե դուք դիտել եք այն, ապա նմանությունը ձեզ նույնպես հանգիստ չի թողնի, որ դիտեք Աստղիկի հոլովակը:
Այո, գուցե նման տեսարանները շատ տարածվան են և ուտվող հնարքներ, բայց եթե դու մի բան անում ես տեղական ու փոքր շուկայի համար, պետք է լինել մի քիչ ուշադիր, որ ակամայից չկրկնես կոլեգաներից «տրյուկները»:
Աղբյուրը` bibar.am