▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիշողողություններն այնքան վառ են, որ ինձ հետ կմնաս ընդմիշտ. Քիմ Քարդաշյանը հոր մասին

 

Keeping Up With the Kardashians ամերիկյան իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Հայրերի օրվա առթիվ հանգուցյալ հորը` Ռոբերտ Քարդաշյանին ու ամուսնուն` Քանյե Ուեսթին նվիրված գրառումներ է արել Facebook սոցկայքում:
 
«Շնորհավորում եմ աշխարհի լավագույն հայրիկին: Արդեն մոտ 1 տասնամյակ  է, ինչ դու չկաս, բայց հիշողությունները դեռ այնքան վառ են, որ ինձ հետ կմնան ընդմիշտ: Շնորհավորում եմ բոլոր լավ հայրերին»,-գրել է 34-ամյա հայազգի աստղը հորը վերաբերող գրառման մեջ` դրան կից հրապարակելով 2 արխիվային լուսանկար:
 
Մինչդեռ ամուսնուն ուղղված գրառման մեջ Քարդաշյանը գրել է հետևյալը. «Ես այնքան բախտավոր եմ՝ ամուսնացած լինելով մի մարդու հետ, ով անփոխարինելի սիրով է սիրում իր դստերը: Շնորհակալ եմ այդքան լավ հայր լինելու համար: Մենք քեզ շատ ենք սիրում ու գնահատում: Մենք օրհնված ենք մեր կողքին քեզ պես մարդ ունենալու համար»։
Քարդաշյանը նաև հավելել է, որ «Ուեսթը հիանալի հայրիկ է փոքրիկ Նորթի, ինչպես նաև ամենալավ հայրն է լինելու իրենց ապագա որդու համար»։
Հիշեցնենք, որ հեռուստաաստղը հղի է, և, ըստ շրջանառվող լուրերի, որդի է ունենալու։

Քիմ Քարդաշյանը Հայրերի օրվա առթիվ երջանկահիշատակ հորը` Ռոբերտ Քարդաշյանին նվիրված գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: «Շնորհավորում եմ աշխարհի լավագույն հայրիկին: Արդեն մոտ 1 տասնամյակ  է, ինչ դու չկաս, բայց հիշողությունները դեռ այնքան վառ են, որ ինձ հետ կմնան ընդմիշտ: Շնորհավորում եմ բոլոր լավ հայրերին»,-գրել է Քիմը՝ հրապարակելով 2 արխիվային լուսանկար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին