Համացանցում լուր էր տարածվել. թե պարզ է դարձել երգչուհի Էմմիի երեխայի սեռը. նա որդի է ունենալու նոյեմբերին:
Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու մոր` Նադեժդա Սարգսյանի հետ` ճշտելու լուրի իսկությունը.
«Արդեն զզվեցրել են նման բամբասանքները: Թողեք Էմմիին, որ հանգիստ ապրի: Ինձ հետաքրքիր է, թե ո՞վ է դրա հեղինակը: Որտեղի՞ց են նրանք նման բաներ հորինում ու վստահորեն տարածում: Էմմին երբ ճիշտ գտավ տեղեկացրեց, որ ամուսանցել է, տվյալ դեպքում ՝ երեխայի սեռի մասին ևս ինքը կտեղեկացնի»:
Հեղինակ` Անի Հարությունյան