▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստղիկ Սաֆարյանը՝ հրեայի հետ սիրային կապ ունենալու լուրերի մասին

 

BlogNews.am-ը գրում է. Իսպանիայից Հայաստան վերադարձած երգչուհի Աստղիկ Սաֆարյանը վերջերս հանրությանը ներկայացրեց իր նոր՝ «Շալոմ» /«Բարև»/ երգի տեսահոլովակը, որում հերոսուհին հանդիպում է այլազգի տղայի, տվյալ դեպքում՝ հրեայի հետ և ցույց է տրվում, թե շփման մեջ ինչպես են ազդում մեկը մյուսի վրա։

Տեսահոլովակի պրեմիերայից հետո կարծիք է տարածվել, որ այստեղ իրականում ներկայացված է Աստղիկ Սաֆարյանի և հրեա տղայի իրական սիրո պատմությունը։ Երգչուհու խոսքով` երգի խոսքերը գրելիս նկատի է ունեցել իր հրեա ընկերոջը, սակայն նրա հետ սիրային հարաբերություն չի ունեցել։

«Ես ի սկզբանե չէի որոշել, որ սա երգ է դառնալու։ Խոսքերը գրել էի՝ նկատի ունենալով հրեա ընկերոջս կերպարը։ Երբ Արտյում Հակոբյանը՝ Արտեմ Վալտերը, ինձ ուղարկեց այս երգի բիթը, օրեր առաջ գրածս խոսքերը ակամայից տեղավորվեցին այդ ռիթմում և ծնվեց երաժշտությունը։ Բնականաբար, երգին զարգացում եմ տվել և փոքրիկ սյուժե է ձևավորվել։ Գուցե մարդկանց թվա, թե սիրո պատմություն է, բայց իրականում այդպես չէ, ուղղակի նրա կերպարից ոգեշնչված էի գրել խոսքերը»,- ասաց նա ու հավելեց, որ այս դեպքում շեշտը դրված էր ոչ թե կոնկրետ հրեայի, այլ օտարազգի մարդոու հետ հարաբերություններ ունենալու վրա»։

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին