▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նանան և Նիկ Եգիբյանը անակնկալ են պատրաստել երկրպագուների համար

Վերջերս երգչուհի Նանան իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում նոր նկար է հրապարակել՝ հետեւյալ մակագրությամբ՝ «Սկսվել է իմ նոր նախագծի աշխատանքները տաղանդավոր երգահան, պրոդյուսեր, իմ հարազատի, եղբոր (ոչ հարզատ) Նիկ Եգիբյանի հետ»: Ճշտելու համար, թե ինչ նոր աշխատանք է սպասվում առաջիկայում՝ Life.panorama.am-ը կապ հաստատեց երգչուհու հետ, ով այս պահին Հայաստանում չէր գտնվում.

«Այո, մի նոր, շատ հետաքրքիր համագործակցություն է սպասվում Նիկ Եգիբյանի հետ, որի մասին շատ մանրամանսներ հաղորդել չեմ ցանկանում՝ թողնելով անակնկալ այն բոլոր մտքերը, որոնք հղացել են մեր հանդիսատեսի համար: Առաջիկայում իմ երկրպագուներին ես եւ Նիկ Եգիբյանը կներկայացնենք մի շատ հետաքրքիր աշխատանք, վստահ եմ, որ այն բարձր գնահատականի կարժանանա»,- նշեց երգչուհին:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին