▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միշոն, ՀՏ Հայկոն, Դիանա Մալենկոն, Սոնա Շահգելդյանը և այլ հայտնիներ՝ Դավիթ Բաբախանյանի նոր ֆիլմում

Blognews.am-ը գրում է, որ օրերս համացանցում լայն տարածում գտավ Միշոյի և ՀՏ Հայկոյի լուսանկարը, որն ազդարարում էր ռեփերների նոր համագործակցության մասին։ Ռեփերները միասին հանդես են գալու նոր՝ «Հյուսիս-հարավ» ֆիլմում, որի ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է։

Ֆիլմի հիմքում 4 տղայի ընկերությունն է. նրանցից մեկը փորձանքի մեջ է ընկնում, իսկ ընկերներն օգնում են  «ջրից չոր դուրս գալ»։ Հենց այստեղ էլ սկսվում են արկածային պատմությունները։ Ընկերներին մարմնավորում են Միշոն, ՀՏ Հայկոն, Սոս Ջանիբեկյանը և Դավիթ Թովմասյանը, Մկոն ֆիլմի սարսափ առաջացնող կերպարն է։ Ֆիլմում խաղացել են նաև Դիանա Մալենկոն,  Սոնա Շահգելդյանը, Մարջան Ավետիսյանը, Էվա Խաչատրյանը և այլք։ Էպիզոդիկ դերերում ևս  նկարահանվել են պրոֆեսիոնալ դերասաններ։ Նկարահանումները տևել են մոտ մեկուկես ամիս, հունիսի վերջին, դրանք կավարտվեն։

ՀՏ Հայկոյի և Միշոյի կոնֆլիկտից հետո սա նրանց առաջին համագործակցությունն է։ Մեր հարցին՝ տղաները հե՞շտ համաձայնեցին միասին հանդես գալ, Դավիթ Բաբախանյանը դրական պատասխան տվեց։ «Նկարահանման հրապարակում ես տեսել եմ շատ լավ, ջերմ հարաբերություններ Միշոյի և Հայկոյի միջև։ Կոմերցիոն առումով, կարծում եմ, մարդկանց հետաքրքիր կլինի նրանց միասին տեսնել ֆիլմում, սակայն մենք Հայկոյին և Միշոյին ընտրել ենք ըստ սցենարի, նրանք մեզ հետաքրքիր էին այս պերսոնաժներով»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է ՀՏ Հայկոյի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուն՝ հաշվի առնելով, որ նա դուրս է եկել ոլորտից և վերջին տարիներին հրաժարվում է որևէ հարցազրույցից, նկարահանումից, Դավիթը նշեց, որ Հայկոն ասել է՝  ֆիլմը բացառություն է և չի հակասում իր որոշմանը. «Կարծում եմ՝ նա սա արեց նաև իր հաճույքի համար»։

Ռեժիսորից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է հենց ՀՏ Հայոկն և Միշոն կատարեն ֆիլմի սաունդթրեքը. «Մենք մտածել էինք այդ մասին, սակայն Հայկն արդեն դուրս է եկել այդ ոլորտից, նա բիզնեսմեն է դարձել և չի ցանկանում վերադառնալ։ Մենք հարգում ենք  իր կարծիքը»։ Թե սաունդթրեքն ով կկատարի, Դավիթն այժմ չգիտի, քանի որ վերջնական որոշում դեռ չունեն։

Ֆիլմի անսպասելի հերոսուհիներից է նաև երգչուհի Սոնա Շահգելդյանը, ով ներկայանում է որպես ռեստորանային համալիրի տնօրեն-մենեջեր։ «Երբ կերպարը կերտում էինք, Սոնայի հետ նմանություն կար։ Մենք  փորձել ենք չհեռանալ Սոնայի էներգետիկ տեսակից և սցենարը գրվել է նրա իրական կերպարին մոտ, դրա համար Սոնայից դերասանական մեծ վարպետություն չէինք ուզում։ Կարծում եմ՝ հանրությանը հետաքրքիր կլինի»,- ասաց ռեժիսորը։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին