▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաճույք ստացեք կյանքից. Դմիտրի Շեպելևը Ժաննա Ֆրիսկեի մահից հետո առաջին անգամ նոր լուսանկար է հրապարակել

Հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևը կնոջ՝ Ժաննա Ֆրիսկեի, մահվանից հետո մեկնել էր Բուլղարիա՝ որդու մոտ: Այսօր հաղորդավարն իր միկրոբլոգում նոր լուսանկար է տեղադրել, որը մակագրել է հետևյալ կերպ.

«Բարի լույս: Հիանալի առավոտ որդուս հետ: Ժպտացեք և հաճույք ստացեք կյանքից»,- գրել է Դմիտրին:

Հիշեցնենք, որ Ժաննա Ֆրիսկեն մահացել է հունիսի 15-ին՝ գլխուղեղի քաղցկեղից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին