▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկանում էի հրաժարվել Տամարայի կերպարից. Մարջան Ավետիսյան

Blognews.am-ը գրում է.Դերասանուհի Մարջան Ավետիսյանի համար ընթացիկ տարին բուռն էր։ «Հյուսիս-հարավ» ֆիլմին զուգահեռ այժմ նա նկարահանվում է Անահիտ Աբատի ֆիլմում։ Այն ներկայացնում է հետպատերազմյան շրջանն Արցախում։ Նկարահանող խմբում հիմնականում պարսիկներ են։ «Ինձ համար շատ հետաքրքիր էր, քանի որ առաջին անգամ էի աշխատում օտարազգի մասնագետների հետ։ Պրոֆեսիոնալ թիմ է հավաքվել»,- զրույցում ասաց Մարջանը։

Դերասանուհին հայտնեց, որ մարմնավորում է մի կնոջ, ով ծնվել է Ղարաբաղում, տեսել է պատերազմը, կորցրել փոքրիկ որդուն։ «Թվում է՝ պատերազմից հետո շատ բան պետք է փլվի, սակայն Արցախի ժողովուրդը շատ պինդ է։ Կերպարիս ճակատագիրը շատ դաժան է»,- ասաց նա ու խոստովանեց, որ տեսակով շատ զգացունքային է և նմանատիպ կերպարներ խաղալը հետք է թողնում իր վրա։ Այնուամենայնիվ, նա գիտակցաբար համաձայնում է նմանատիպ դերերի, քանի որ սիրում է իր աշխատանքը։

Անդրադառնալով «Ֆուլ հաուս» նախագծին՝ նա խոստովանեց, որ ի սկզբանե ցանկացել է հրաժարվել Տամարայի կերպարից։ «Անվստահ էի մոտենում այդ դերին՝ կարծելով, որ կապ չունեմ ժանրի հետ։ Ընկերներս՝ Արմեն Պետրոսյանն ու Դավիթ Բաբախանյանը, ավելի վստահ էին, որ ինձ մոտ կստացվի խաղալ այդ դերը, և իրենց քաջալերմամբ համաձայնեցի»,- ասաց նա ու հավելեց, որ շատ է սիրում Տամարայի կերպարը։

«Ես աչքիս առաջ ունեի միայնակ, տղամարդու համար պայքարող կնոջ կերպար, որն ինձ օգնում է կերտել կերպարը։ Ես արդարացնում եմ իմ յուրաքանչյուր կերպարին, որովհետև եթե դերասանը չկարողանա արդարացնել իր կերպարին, ուրեմն սխալ ճանապարհ է բռնել։ Ես ընդունում եմ այս տեսակին. նրանք շատ են, բայց մյուսներին չեն վնասում, ընդամենը ուզում են երջանիկ լինել»,- նշեց Մարջանը և շեշտեց, որ «Ֆուլ հաուսում» ֆանտաստիկ թիմ է աշխատում, ինչի համար ուրախ է։

Դերասանուհին խոստովանեց, որ այս սիթքոմն իր համար բեկումնային էր. «Սա ինձ մի ուրիշ ռակուրսից նայելու առիթ էր, ինչի համար շատ ուրախ եմ։ Ես երբևէ չէի մտածի, որ ամեն բան կարող է այդքան հեշտ տրվել։ Դա հեռուստատեսային միակ նախագիծն է, որտեղ ես ինձ լիարժեք ու լավ եմ զգում՝ բացառությամբ գեղարվեստական ֆիլմերի, քանի որ էնտեղ լրիվ ուրիշ աշխատանք է»։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին