▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆուլ հաուս» սիթքոմում կշարունակեմ խաղալ, թե ոչ, պարզ կլինի օգոստոս ամսին.Դավիթ Աղաջանյան

Life.panorama.am-ը գրում է, որ այսօր հետաքրքրվել է, թե ինչպես է դերասան, մոդել Դավիթ Աղաջանյանի առողջական վիճակը վերջերս ընկերների հետ միասին ավտովթարի երնթարկվելուց եւ վիրահատությունից հետո:

Մեզ հետ զրույցում դերասանը վստահեցրեց, որ արդեն իրեն լավ է զգում, բայց դեռեւս գտնվում է կազդուրման փուլում. «Ամեն ինչ նորմալ է, ինձ լավ եմ զգում, ճիշտ է ձեռքս դեռ գիպսի մեջ է, բայց դա էլ մեկ շաբաթից կհանենք»,- առանց մանրամասնությունների նկատեց մոդելը:

Ի դեպ, հարցին, թե կազդուրվելուց հետո կշարունակի՞ արդյոք մասնակցել «Ֆուլ հաուս» սիտքոմում, Դավիթ Աղաջանյանը նշեց. «Ես դեռ աշխատանքի չեմ անցել, իսկ  «Ֆուլ հաուս» սիթքոմում կշարունակեմ խաղալ, թե ոչ, պարզ կլինի օգոստոս ամսին»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին