▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Գրիգորյանն առաջարկում է գեղեցիկ մնալու իր տարբերակները

Life.panorama.am-ը գրում է, որ մոդել, հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը պատմել է իր գեղեցկության պահպանման գաղտնիքների մասին, որոնք մոդելը այնքան էլ գաղտնիք չի համարում. «Կան միջոցներ, որոնք ինձ համար արդեն ապրելակերպ են, ուստի որպես այդպիսին, ինձ համար դրանք գաղտնիքներ չեն համարվում»,- նշեց Աննան:

Գեղեցիկ կազմվածք եւ առողջ մարմին ունենալու ամենակարեւոր գրավականը մոդելը համարում է անընդհատ մարզվելը. «Անկախ եղանակից մարզասրահ միշտ եմ հաճախում, ինչը խորհուրդ կտամ ոչ միայն կանանց: Չնայած, որ ժամանակ առ ժամանակ աշխատանքս իսկապես շատ խիտ գրաֆիկով է բաշխվում, բայց փորձում եմ պարտադիր ժամանակ գտնել եւ շաբաթը երեք անգամ այցելել մարզասրահ: Պետք է նկատեմ նաեւ, որ մարզվելուն զուգահեռ ոչ շատ հաճախ, բայց այցելում եմ նաեւ յոգաների, մերսումների, լողավազան, որը ոչ պակաս կարեւոր է մեր մարմնի համար: Կարծում եմ, երբեմն անհրաժեշտ է ավելորդ զույգ կոշիկների, կամ առհասարակ «Shopping»-ի գումարի ու ժամանակի փոխարեն այցելել օրինակ սպա սրահ, որը իրոք ապահովում է հոգու եւ մարմնի ներդաշնակությունը»,-նշեց նա:

Ի դեպ, մարզվելու հետ կապված մոդելը ընդգծեց նաեւ. «Եթե ինչ-ինչ պատճառներով չի հաջողվում այցելել մարզասրահներ, ապա այդ բացը հաստատ կարող ենք լրացնել նաեւ տանը, բավական է այդ հատուկ վարժությունները փնտել համացանցում, եւ օնլայն տարբերակով հետեւել եւ կրկնել տանը այդ նույն վարժությունները, անգամ հատուկ սկավառակներ կան, որոնք կարելի է ձեռք բերել»:

Հարցին, թե արդյոք մոդելը դիմել է հատուկ դիետաների, որպեսզի անթերի մարմին ունենա, Աննա Գրիգորյանը պատմեց. «Դեռ մի քանի տարի առաջ չէի հետեւում ոչ դիետաներին, ոչ էլ սննդակարգին, այսինքն՝ ուտում էի այն, ինչ ուզում էի եւ երբ ուզում էի, լինում էին ժամանակներ կանոնավոր է սնվում, լինում էր անկանոն, այսինքն ոչ մի բալանս կամ տրամաբանություն չկար իմ սնվելու հարցում, եւ ոչ էլ ես էի այդ պրոցեսին նշանակություն տալիս, այդպես էր մինչեւ այն պահը, երբ ինձ մոտ առաջացան անորեքսիայի սինդրոմներ, թեպետ, փառք Աստծո, չընկա դրա թակարդը: Սխալ ուտելու արդյունքում, ես գնալով նիհարում էի, որից հետո ես դիմեցի դիետոլոգների օգնությանը, ում միջոցով հասկացա, որ պետք է բալանսի բերել  սննդակարգը: Ի դեպ, նման կերպով սնվելով, հասկացա նաեւ, որ դա բնավորության հարց է. առհասարկ մարդը իր բնավորության 30 տոկոսը ժառանգում է, այսինքն այդպիսին ծնվում է, բայց մնացած 70 տոկոսը ինքն է ձեւավորում եւ դաստիրակաում իր մեջ, ուստի ես հասկացա, որ ճիշտ սնվելը զուտ ինքնադաստիարակության խնդիր է եւ պետք է կամքի ուժ դրսեւորել եւ ձեւավորել այն իմ մեջ: Հիմա այնպես չի, որ հատուկ ժամեր ունեմ ուտելու համար, բայց որքան էլ զբաղված կամ նույնիսկ անտրամադիր լինեմ, փորձում թեկուզ փոքր մի բան ուտել, կամ շատ ուշ ժամերի չուտել դժվարամարս ուստեստներ, շատ եմ օգտագործում եւ խորհուրդ կտամ բոլորին հաճախ տավարի միս ուտել, որը շատ հագեցած է սպիտակուցներով, ինչն էլ շատ օգտակար է, նաեւ շատ կարեւոր են մեր օրգանիզմի համար ծովամթերքները, իհարկե, դրանք այնքան էլ մատչելի չեն, բայց հնարավորության դեպքում պետք է օգտագործել: Լավ կլինի, որ շատ քիչ օգտագործենք «ֆասթ ֆուդ» ասվածը, չեմ կարող ասել առհասարակ մի օգտագործեք, որովհետեւ դա այն չարաճճիությունն է, որ ես ինքս էլ երբեմն ինձ թույլ եմ տալիս: Կան հատուկ կանոններ սնվելու եւ մթերքներ օգտագործելու հարցում, բայց, միաժամանակ, ամեն մարդ ինքը գիտի, թե իր օրգանիզմի համար, որ միջոցն է ավելի լավ անդրադառնում՝ ամեն մարդ ինքն է իր թե դաստիարակը, թե բժիշկը, թե ուսուցիչը, մարդը ամեն ինչ կարող է իր մեջ դաստիարակել»:

Դիետաների հարցում Աննա Գրիգորյանը խնդրեց բոլորին, որպեսզի հրաժարվեն սով պահել. «Ես բոլորին ուղղակի խնդրում եմ՝ հրաժարվեք առհասարակ ոչինչ չուտելուց եւ սով պահելուց, դա հանեք Ձեր մտքից, դա խստիվ վտանգում է ձեր առողջությունը: Այո, կարելի է սննդակարգից վերացնել հացը, թեպետ ես ինքս հացի գիժ եմ, ու շատ եմ օգտագործում: Ի վերջո, Աստված մեզ ստեղծելիս տվել է նաեւ այդ բարիքները, ինչո՞ւ հրաժարվել դրանցից, չէ որ ուտելը այն հաճույքներից մեկն է, որ մեր կյանքում կա. ես շատ եմ սիրում ուտել եւ ամենակարեւորը՝ համեղ ուտել»,- նշեց նա:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին