▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արվին Քոչարյանը ներկայացրեց իր Mysticus ֆոտոցուցահանդեսը

Հունիսի 27-ին գրաֆիկ-դիզայներ և լուսանկարիչ Արվին Քոչարյանը ՆՓԱԿ-ում ներկայացրեց իր հեղինակած Mysticus անվանմամբ ֆոտոցուցահանդեսը, որի շրջանակներում լուսանկարիչն իր արվեստի երկրպագուների և միջոցառման բազմաթիվ հյուրերի դատին հանձնեց վերջին տարիների ընթացքում ստեղծված 50 լուսանկար: Քոչարյանի լուսանկարներում պատկերված էին ոչ միայն հանրաճանաչ անձինք, այլև հեղինակի ընկերներն ու մտերիմները: Mysticus-ը ճանաչված լուսանկարչի աշխատանքների արդեն երրորդ ցուցահանդեսն է. առաջինը տեղի էր ունեցել 2008թ-ին, իսկ երկրորդը` 2015թ-ին Բեռլինում: Միջոցառման ընդհանուր մթնոլորտը ներդաշնակ էր լուսանկարչի ընտրած թեմատիկային. հնչում էր գեղեցիկ ու խորհրդավոր երաժշտություն` թավջութակահար Ալեքս Միրզոյանի կատարմամբ, վառվում էին մոմերը, ամենուր թևածում էր առեղծվածի շունչը: Ցուցահանդեսի բացման օրը կրկնակի տոն էր Արվին Քոչարյանի համար, քանի որ նա այդ օրը նշում էր նաև իր ծննդյան տարեդարձը: Mysticus-ի ցուցադրությունը կարունակվի մինչև հուլիսի վերջ:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին