▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը` իրենց սիրավեպի մասին

Blognews.am-ը գրում է. Վերջին շրջանում խոսակցություններ են տարածվել, որ երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի, հաղորդավարուհի Արփի Գաբրիելյանը սիրավեպ ունեն։ Լուրի իսկությունը պարզելու համար խոսեցինք նրանց հետ։

Արփին ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել լուրերը, քանի որ դրանք անհիմն են։ Հարցին, գուցե իրենց հաճա՞խ են միասին տեսնում, Արփին արձագանքեց. «Ես ու Միհրանը միասին ենք աշխատում, սակայն անձնական կապի մասին տարածված լուրերը որևէ հիմք չունեն»։

Միհրանն էլ հետաքրքրվեց, թե որտեղից են իր անձնականի մասին այդպիսի լուրեր տարածվում։ «Դա ծիծաղելի է, նման բան չկա»,- պնդեց երգիչը՝ նշելով, որ եթե անգամ իրենց միասին են տեսել, իրենք եղել են մի քանի հոգով՝ գործնական հանդիպման ժամանակ։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին