▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանը հերքում է, որ հղիության ընթացքում բոտոքս է անում

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջում գրում է, որ հղիության ընթացքում չի օգտագործում որևէ արհեստական միջոց գեղեցկանալու համար.

«Ոչ, իհարկե, ես չեմ օգտագործում բոտոքս կամ ներարկումներ հղիության ընթացքում` ինչպես դա պնդում են շատ պարբերականներ: Իրականում իսկապես պետք է անառողջ մարդ լինել, որպեսզի սեփական երեխայիդ նման վտանգի ենթարկես: Ցանկացած հղի կնոջ դեմքն արմատապես փոխվում է: Քիթն է մեծանում, այտերն են մեծանում, իսկ շուրթերն ուռչում են: Խնդիրը սովորական դիմահարդարման միջոցով միշտ անթերի տեսք ունենալն է: Եվ մենք նման գաղտնիքներով կկիսվենք KimKadashianWest.com-ում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին