▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչն է երգիչ Նորոյին հայրենիք բերել

Esem.am-ը գրում է. Երգիչ Նորոն, ով ամուսնությւոնից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հայրենիքում է: 

Հուլիսի 2-ին Հայաստան ժամանած Նորոյի խոսքով` հայրենիքում է գործնական որոշ հարցերի բերումով` կապված հաջորդ տարվա հետ: «Շուտով ավելի երկար ժամանակով կլինեմ այստեղ: Հուլիսի 8-ին պետք է մեկնենք Սոչի և Անապա, որտեղ էլ ընկերներիս հետ համերգ կունենամ, իսկ այնտեղից էլ Լոս Անջելես կմեկնեմ»,- մանրամասնեց երգիչը:

Ըստ նրա` Հայաստանը շատ էր կարոտել: «Ամեն ինչն էի կարոտել. Հայաստանը շատ է փոխվել, ամեն ինչ ավելի է գեղեցկացել, ինչի համար շատ ուրախ եմ»,- նկատեց Նորոն, ով վեց տարի հայրենիքում չէր եղել:

Կարճատև այցելության ընթացքում նա բավականին հագեցած առօրյա է ունեցել. այցելել է ընկերներին, հարազատներին, նույնիսկ՝ հասցրել է լինել նաև Սևանում: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին