▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք մեզ համարում ենք ուժեղ մարդիկ ու խորհուրդ ենք տալիս բոլորին լինեն ուժեղ. Գիսանե Պալյան

 

Life.panorama.am-ը գրում է. Այսօր «Empyray» ռոք խումբը ներկայացրել է իր նոր՝ «Քամուն ընդառաջ» երգը, որի երաժշտության եւ խոսքերի հեղինակն է խմբի անդամ Գիսանե Պալյանը:
Մեզ հետ զրույցում Գիսանե Պալյանը տեղեկացրեց, որ երգը ներկայացվել է խմբի վերջին համերգային լուսանկարների շարքով, քանի որ առաջիկայում «Empyray»-ը տեսահոլովակ է թողարկելու. «Մեր խումբը պլաններ ունի առաջիկայում տեսահոլովակ նկարահանել, բայց դեռ չգիտենք այս երգի հիման վրա կլինի, թե մեկ այլ»,- նշեց Գիսանեն:
Հարցին, թե արդյոք բովանդակային առումով «Քամուն ընդառաջ» երգը որեւէ սոցիալական մեսսիջ է պարունակում, երգահանը պատասխանեց. «Մեր գրեթե բոլոր երգերը շոշափում են սոցիալական թեմաներ, այսինքն՝ այս հարցը կարող է վերաբերել մեր շատ երգերի: Ինչ վերաբերում է կոնկրետ այս երգի եւ վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների միջեւ ընդհանրությանը, ապա պետք է ասեմ, որ այն շատ ավելի վաղուց է գրվել, այն չի վերաբերվում կոնկրետ դեպքերի, այն ավելի ընդհանրացված բովանդակություն ունի: Մեր ասելիքը միշտ նույնն է՝ մենք ինքնրս մեզ համարում ենք ուժեղ մարդիկ ու խորհուրդ ենք տալիս, որ բոլորը լինեն ուժեղ եւ չվախենան գնալ թեկուզեւ քամուն ընդառաջ, պետք է լինել այնքան ուժեղ, որ պայքարենք ազնվության եւ արդարության համար, այսինքն՝ այս ամենը ինչ-որ մեկը կարող է վերագրել վերջին հասարակական իրադարձություններն, ինչ-որ մեկը կարող է իր կյանքին վերագրել, նկատի ունեմ, մենք կոնկրետ թեմա շոշափելու խնդիր չենք ունեցել: Մեր երգերի տողերի տակ ամեն մեկն իր ունակությունների չափով շատ բան կարող է հասկանալ, ինչու՞ չէ, մենք ունենք նաեւ այդ սիմվոլիկան, ըստ որի մեր երգերում շատ բան ուղիղ իմաստով չի ասվում, մենք թողնում ենք, որ ամեն մարդ իր ձեւով հասկանա դրա իմաստը»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքումLife.panorama.am-ը գրում է. Այսօր «Empyray» ռոք խումբը ներկայացրել է իր նոր՝ «Քամուն ընդառաջ» երգը, որի երաժշտության եւ խոսքերի հեղինակն է խմբի անդամ Գիսանե Պալյանը:

Life.panorama.am-ը գրում է. Այսօր «Empyray» ռոք խումբը ներկայացրել է իր նոր՝ «Քամուն ընդառաջ» երգը, որի երաժշտության եւ խոսքերի հեղինակն է խմբի անդամ Գիսանե Պալյանը:

Մեզ հետ զրույցում Գիսանե Պալյանը տեղեկացրեց, որ երգը ներկայացվել է խմբի վերջին համերգային լուսանկարների շարքով, քանի որ առաջիկայում «Empyray»-ը տեսահոլովակ է թողարկելու. «Մեր խումբը պլաններ ունի առաջիկայում տեսահոլովակ նկարահանել, բայց դեռ չգիտենք այս երգի հիման վրա կլինի, թե մեկ այլ»,- նշեց Գիսանեն:

Հարցին, թե արդյոք բովանդակային առումով «Քամուն ընդառաջ» երգը որեւէ սոցիալական մեսսիջ է պարունակում, երգահանը պատասխանեց. «Մեր գրեթե բոլոր երգերը շոշափում են սոցիալական թեմաներ, այսինքն՝ այս հարցը կարող է վերաբերել մեր շատ երգերի: Ինչ վերաբերում է կոնկրետ այս երգի եւ վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների միջեւ ընդհանրությանը, ապա պետք է ասեմ, որ այն շատ ավելի վաղուց է գրվել, այն չի վերաբերվում կոնկրետ դեպքերի, այն ավելի ընդհանրացված բովանդակություն ունի: Մեր ասելիքը միշտ նույնն է՝ մենք ինքնրս մեզ համարում ենք ուժեղ մարդիկ ու խորհուրդ ենք տալիս, որ բոլորը լինեն ուժեղ եւ չվախենան գնալ թեկուզեւ քամուն ընդառաջ, պետք է լինել այնքան ուժեղ, որ պայքարենք ազնվության եւ արդարության համար, այսինքն՝ այս ամենը ինչ-որ մեկը կարող է վերագրել վերջին հասարակական իրադարձություններն, ինչ-որ մեկը կարող է իր կյանքին վերագրել, նկատի ունեմ, մենք կոնկրետ թեմա շոշափելու խնդիր չենք ունեցել: Մեր երգերի տողերի տակ ամեն մեկն իր ունակությունների չափով շատ բան կարող է հասկանալ, ինչու՞ չէ, մենք ունենք նաեւ այդ սիմվոլիկան, ըստ որի մեր երգերում շատ բան ուղիղ իմաստով չի ասվում, մենք թողնում ենք, որ ամեն մարդ իր ձեւով հասկանա դրա իմաստը»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին