▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պամելա Անդերսոնի բաց նամակը՝ Վլադիմիր Պուտինին

 

 

 

 

 

 

 

 

48-ամյա  հոլիվուդյան դերասանուհի Պամելա Անդերսոնը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով, որպեսզի նախագահը դադարեցնի Winter Bay նավի նավարկությունը, որն Իսլանդիայից Ճապոնիա է տեղափոխում ֆինվալ կոչվող կետերի ավելի քան 1700 տոննա միս: Ըստ Անդերսոնի՝ Պուտինը կարող է վերջ դնել հազվադեպ հանդիպող այս կետերի սպանությանը: Նամակում մասնավորապես նշվում է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես գտնում եմ, որ մենք երկուսս էլ կիսում ենք մեր սերը՝ ուղղված կենդանիներին և մեծ հարգանք ունենք բնության հանդեպ: Հենց այս պատճառով էլ ես դիմում եմ ձեզ վերացման վտանգի առջև կանգնած ֆինվալների անունից, թույլ մի տվեք, որ նավն անցնի ռուսական ծովային ուղիով»,- գրել է Պամելա Անդերսոնը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին