▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

100 տարի էլ անցնի` Սիլվայի աստղային ժամը չի ավարտվի. Սիլվա Հակոբյանի հայրը զայրացած է

Asekose.am-ի թղթակիցն այս անգամ կապ է հաստատել երգչուհի Սիլվա Հակոբյանի պրոդյուսերի` Հակոբ Հակոբյանի հետ, ճշտելու համար` ի՞նչ անակնկալներ են սպասվում երկրպագուներին,  և ի՞նչ նորություններ կան երգչուհու անձնական կյանքում.

Ինչպես միշտ, այնպես էլ հիմա Սիլվան երգեր է ձայնագրում: Պատրաստվում է նոր տեսահոլովակներով հանդես գալ: Սիլվան միշտ ակտիվ է եղել իր գործունեությամբ, պարզապես, այս շրջանը մեզ մոտ հանգստի ժամանակահատվածն է , որից հետո կշարունակենք  նույն ` ակտիվ գործունեությունը ծավալել:

Կայքերից մեկը, այս անգամ անդրադարձ կատարելով Սիլվա Հակոբյանի գործունեությանը, նշել էր մի քանի պատճառ, թե ինչու է Սիլվա Հակոբյանի աստղային ժամն ավարտվել . Սիլվան չունի հստակ ոճ, նմանակում է Լեդի Գագային և այլն: Ի՞նչ կարծիք ունեք տվյալ դիտարկման հետ կապված:

Սիլվա Հակոբյանի աստղային ժամը չի մարել, ու 100  տարի էլ անցնի, մեկ է չի մարի: Սա արդեն չափից  դուրս է: Նրանք ոչ թե մտել են Սիլվայի կենցաղ, այլ մտել են մատի ու մատանու արանքը: Ում ինչ գործն է, թե Սիլվան որ ոճով է հանդես գալիս ու ինչ է անում: Ինչ ուզում են, թող անեն ու ասեն: Մենք մեր գործով ենք զբաղված և նման դիտարկումներ մեզ չեն հետաքրքրում:

Համացանցում վերջին շրջանում քննարկվում էր նաև այն փաստը, որ երբ Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի բուռն ակցիան էր, ի տարբերություն շատ շոու բիզնեսի ներկայացուցիչների, ցուցարարների կողքին չէր Սիլվա Հակոբյանը: Ինչպե՞ս կպատասխանեք նման ասեկոսեներին:

Ասեմ, որ նրանք սխալվում են, և թող վստահորեն չասեն` Սիլվան այնտեղ եղել է, թե ոչ: Մենք շատ լավ գիտենք` որքանով ենք եղել ժողովրդի կողքին, որքանով` ոչ: Մենք մեր գործի տերն ենք և մեր գործով ենք զբաղվում. քաղաքականության հետ մենք կապ չունենք:

Ամփոփելով զրույցը` կցանկանանք իմանալ, թե ի՞նչ նորություններ են սպասվում Սիլվայի անձնական կյանքում:

Ես չեմ ցանկանում որևէ բան ասել նրա անձնականի վերաբերյալ:

 

Հեղինակ` Անի Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին