▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանի հանգիստը լողավազանում

Blognews.am-ը գրում է, որ «Սիրո գերին» հեռուստասերիալը վերջերս ավարտվեց։ Այս նախագծից հայտնի դարձած Մարինկա Խաչատրյանն առայժմ չգիտի՝ նոր եթերաշրջանում էկրաներին կլինի՞, թե՞ ոչ։

Այժմ նա վայելում է ամառային հանգիստը.

«Ամառը շատ եմ սիրում և փորձում եմ վայելել այն, հանգստանալ, թեև չեմ կարող ասել, որ շատ էի հոգնել, քանի որ սերիալում նկարահանվելն ինձ համար շատ սիրելի ու թեթև գործընթաց էր»։

Մարինկան դեռ չգիտի՝ այս տարի կգնա՞ հանգստանալու, թե՞ ոչ. ամեն բան կախված է աշխատանքային առաջարկներից։ Հանգստի մեկնելու հնարավորության դեպքում սերիալային դերասանուհին ցանկություն ունի գնալ Իսպանիա կամ Անթալիա։
«Հնարավոր է նաև Բաթումի գնամ, որպեսզի մոտ լինեմ Երևանին»,- ասել է Մարինկան ու հավելել, որ ամառային հանգիստ ասելով՝ հասկանում է ծով և արևայրուք։

«Լողալ չգիտեմ, բայց շատ եմ սիրում ջուրը։ Այստեղ էլ փորձում եմ գնալ լողավազաններ։ Չեմ թաքցնի, որ լողավազան գնում եմ նաև արևայրուքի համար ու արդեն հասցրել եմ փոխել մաշկիս գույնը»,- նշել է Մարինկան, ով օրերս լողավազանային լուսանկար էր հրապարակել սերիալային դերասանուհի Ժաննա Բուտուլյանի հետ։ 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին