▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես և որտեղ է սիրում հանգստանալ դերասանուհի Տաթև Սարգսյանը

Դիտեք նաև՝

Blognews.am-ը գրում է, որ արդեն պատմել է, որ դերասանուհի Տաթև Սարգսյանը նշանադրվել է: Այս անգամ դերասանուհու հետ խոսել են ամառային հանգստի մասին:

Դերասանուհին  խոստավանեց, որ սա իր կյանքի ամենատաք և ամենավառ ամառն է, քանի որ այն սիրով է լեցուն. «Միանշանակ, հարսանիքից հետո կմեկնենք որևէ երկիր՝ լիցքաթափվելու: Հիմա դեռ ոչինչ չենք պլանավորել ապագա ամուսնուս հետ, քանի որ զբաղված ենք հարսանեկան նախապատրաստական աշխատանքներով, ինչը մեզ համար, իհարկե, շատ կարևոր և պատասխանատու առիթ է: Ամեն ինչ պետք է հնարավորինս կատարյալ լինի»:

Չնայած զբաղվածությանը՝ Տաթևը և ապագա ամուսինն արդեն հասցրել են գնալ քաղաքից դուրս. «Ես շատ եմ սիրում քաղաքից դուրս հանգստանալ, մեր բնությունն իսկական հրաշք է: Շատ սիրում եմ Տաթևը և Ծաղկաձորը, որտեղ շատ հաճախ եմ լինում: Սիրում եմ բացահայտել մեր բնությունը, այն վայրերը, որտեղ առհասարակ չեմ եղել: Հպարտ եմ, որ վանքերից մեկի անունն եմ կրում: Հիմա ուզում եմ Արևմտյան Հայաստան գնալ, լինել Երուսաղեմում և Հունաստանի Սանտորին կղզում, դրանք ինձ համար այլ «լեվըլ» են»:

Դերասանուհին ընտանեկան հանգստի սիրահար է, հատկապես սիրում է այդ ընթացքում լսել պապիկի պատմած պատմությունները. «Յուրաքանչյուր ճամփորդություն ասես մի ուրիշ կյանքի սկիզբ լինի, անգամ ճամպրուկները հավաքելիս դեմքիդ տարօրինակ քաղցր ժպիտ է գալիս: Վստահ եմ, որ բոլորն էլ հանգստից հետո վերադառնում եմ փոքր-ինչ փոխված: Եթե ճամփորդությունները լինեին անվճար, ապա ինձ այլևս ոչ ոք չէր տեսնի: Երազում եմ այնքան ճամփորդել, որ օդանավակայանի աշխատակիցները ճանաչեն և հարցնեն՝ իսկ հիմա՞ ուր»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին