▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ այլևս չի հեռարձակվում «Հայի աչքեր» հաղորդաշարը. պատասխանում է Դիանա Գրիգորյանը

Life.panorama.am-ը գրում է, որ այսօր զրուցեց սցենարիստ, հաղորդավար Դիանա Գրիգորյանի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ «Հայի աչքեր» հաղորդաշարը երկու թողարկումից հետո այլևս չի հեռարձակվում և առաջիկայում ի՞նչ ծրագրեր են նախապատրաստվում:

«Այս պահին «Հայի աչքեր» հաղորդաշարը արձակուրդի մեջ է, հավանաբար սեպտեմբերից այն կրկին եթերում կլինի: Ծրագիրը համամարդկային է, բայց քանի որ հիմա ամառ է և այս պահին շատերը հանգստանում են, կամ ավելի շատ են իրենց ժամանցով զբաղվում, ուստի նախատեսվածին համաձայն,  ամռանը մենք կընդմիջենք, իսկ հետո Աստծո կամոք կվերսկսենք մեր սկսած բարի գործը»,- նշեց «Հայի աչքեր» հաղորդաշարի հեղինակ Դիանա Գրիգորյանը:

Հարցին, թե այս հաղորդաշարի նպատակները որքանո՞վ են իրականացել, սցենարիստը պատասխանեց. «Այս հաղորդման արդյունքների գոհացումը եղավ այն, որ մեզ դիմող ընտանիքների հարցերը լուծվեցին: Սա բարի գործ է, որին ձեռնամուխ ենք եղել և կարծում եմ, համախմբվելով և մեր լուման ներդնելով, կկարողանաք հասնել համամարդկային հաղթանակների: Դրանք կարող ենք վերագրել հայի հաղթանակին, դա մեր բոլորի հաղթանակն է և այդ գիտակցումով էլ մենք առաջնորդվում ենք և պետք է շարունակենք»:

Հայի՝ միմյանց հանդեպ սրտացավության վերաբերյալ էլ Դիանա Գրիգորյանը նկատեց. «Հայը միշտ էլ իր սրտացավությամբ փայլել է, այդ ազգային հատկությունը մեր հպարտությունն է»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին