▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբևէ չեմ մտածել, որ երգից բացի ուրիշ գործով էլ կզբաղվեմ` Միացյալ նահանգներում ամեն ինչ հնարավոր է. Ջոնի Կարապետյան

 

 

 

Երբ 2008թ-ին «Թաթա» պրոդյուսերական կենտրոնը «Համազգային աստղ» նախագծով շուրջ 12 երիտասարդ երգիչների ներկայացրեց և ճանապարհ հարթեց հայկական երգարվեստ մուտք գործելու համար, նրանց շարքում էր նաև Ջոնի Կարապետյանը, ով Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է:

-Արդեն բավական ժամանակ է, ինչ ԱՄՆ-ում եք, որոշե՞լ եք վերջնականապես հաստատվել այդտեղ և համալրել մեր սփյուռքահայ երաժիշտների շարքերը:

-Այո, արդեն տասը ամիս, է, ինչ Միացյալ Նահանգներում եմ, իհարկե, ժամանակավոր, անժամկետ, վերջնականապես հաստատվելս միայն Հայաստանում կլինի:

-Հետաքրքիր է՝ ինչո՞վ եք այդտեղ զբաղված, ի՞նչ գործունեություն եք ծավալում: Ինչե՞ր են առաջիկայում սպասվում:

-Այստեղ զբաղվում եմ նույն աշխատանքով, ինչ-որ Հայաստանում՝ երգում եմ: Երեք նոր երգեր ենք ձայնագրում այս շրջանում, որոնք մինչև տարեվերջ կթողարկվեն, իհարկե, կլինի նաև նոր տեսահոլովակ:

-Շատ արտիստներ, մեկնելով արտերկիր, բացի իրենց մասնագիտական գործունեությունից (Ձեր պարագայում՝ բացի երգից) զբաղվում են նաև այլ գործերով, օրինակ` բիզնես և այլն, ձեր պարագայում նման աշխատանք կա՞:

-Անկեղծ ասած, երբևէ չեմ մտածել, որ երգից բացի ուրիշ գործով էլ կզբաղվեմ, հիմա էլ նման գործ չկա, բայց Միացյալ նահանգներում ամեն ինչ հնարավոր է:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին