▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ Լիկա Սալմանյանը դարձավ Լիանա Սալմանյան

Դերասանուհի Լիկա Սալմանյանն, ով վերջին շրջանում դադարել է գործունեություն ծավալել, փոխել է իր ֆեյսբուքյան անվանումն ու դարձել Լիանա Սալմանյան: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց դերասանուհու հետ` ճշտելու ինչո՞վ է զբաղված այսօր, ի՞նչ առաջարկներ ունի և վերջապես ինչո՞ւ է դարձել Լիանա Սալմանյան:

«Իմ անվան փոփոխությունը շատ պատահական է եղել, ես բնավ չեմ ցանկացել դառնալ Լիանա, որովհետև ես հանրության մեջ հայտնի եմ որպես Լիկա` դա ֆեյսբուքի արած «գործն է»: Ճիշտ է այսօր գործունեություն չեմ ծավալում, քանի որ հանգստի շրջան է ինձ մոտ, սակայն մեկ ամսից արդեն կսկսեմ նոր տեմպով աշխատել»:

Այն հարցին արդյո՞ք Լիկան պատրաստվում է կրկին սերիալներում նկարահանվել, վերջինս չցանկացավ բացել փակագծերը.

«Ոչ, չեմ նկարահանվելու սերիալում, ոչ էլ գեղարվեստական ֆիլմում: Չեմ ցանկանում բացել փակագծերը` կգա ժամանակն ու  ամեն բան պարզ կլինի»,- Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց դերասանուհին:

Հեղինակ` Աննա Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին