Համացանցում լուր է տարածվել այն մասին, որ դերասաններ Խորեն Լևոնյանը և Լիկա Մեսրոպյանն, ովքեր ամիսներ առաջ ունեցան իրենց առաջնեկին, ամուսնալուծվել են:
Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց դերասանի հետ` պարզելու լուրի իսկությունը:
Խորենն առաջին անգամ էր լսում այս լուրը.
«Նման բան չկա ու չի էլ կարող լինել, ինչի՞ մասին է խոսքը: Ամոթ նրան, ով այդ լուրը տարածել է: Ես և Լիկան մեր որդու հետ միասին երջանիկ ենք: Լուրը չի կարող համապատասխանել իրականությանը»:
Հեղինակ` Անի Հարությունյան