▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանուհի Աննա Մանուչարյանը՝ հանգստի և այլ նախասիրությունների մասին

Դիտեք նաև՝

Esem.am-ը գրում է. Այս օրերին դերասանուհի Աննա Մանուչարյանը դստեր հետ վայելում է ամառային հանգիստը: Կիզիչ տապից ժամանակավորապես պատսպարվելու համար դերասանուհին զովություն է գտել լողափին:

Esem.am-ի բլից հարցերի միջոցով պարզիր հանգստի հետ կապված Աննայի նախասիրությունները:

- Որտե՞ղ և ո՞ւմ հետ եք հանգստանում:

- Այժմ աղջկաս հետ հանգստանում եմ Սև ծովի ափին: Ծովը միակ վայրն է, որտեղ նյարդերս հանգստանում են:

- Ակտի՞վ, թե՞ պասիվ հանգստի կողմնակից ես:

- Պասիվ հանգստի կողմնակից եմ, որովհետև տարիս գերբեռնված է լինում:

- Առհասարակ նախընտրում ես Հայաստանո՞ւմ այն անցկացնել, թե՞ դրսում. ինչո՞ւ:

-Հայաստանի «ծովակը» քաղցրահամ է, դրա համ էլ հանգստանում եմ Հայաստանից դուրս:

- Ըստ քեզ` ամռան հանգստի լավագույն տարբերակը ո՞րն է:

- Լավագույն հանգիստն ինձ համար քաղաքի աղմուկից հեռու լինելն է:

- Ինչի՞ միջոցով կարելի է  կոտրել ամռան տապը. ի՞նչն է ամռան լավագույն ընկերը:

- Ամռան տապի լավագույն ընկերը սառը ըմպելիքն է:

- Հագուստի ի՞նչ գույներ ես նախընտրում ամռանը:

- Միշտ սպիտակ. հատկապես` արևայրուքի հետ:

- Քեզ համար ի՞նչ գույնով է ասոցացվում ամառը:

- Վառ և ուրախ գույներով:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին