▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիանա Գրիգորյանի երեխաները մեկնել են հայրիկի մոտ

Blognews.am-ը գրում է. Հաղորդավարուհի, սցենարիստ Դիանա Գրիգորյանի երեխաները՝ Ալլան և Շարլը, ովքեր հեռուստադիտողներին հայտնի են տարբեր հեռուստասերիալներից, ամառային արձակուրդներին մեկնել էին ԱՄՆ՝ հայրիկի մոտ, որտեղ մի լավ հանգստացել էին, եղել տարբեր վայրերում։ Ամերիկայում անցկացրած մեկ ամսվա ընթացքում ստացած տպավորությունների մասին Ալլան պատմել է մեզ։

Ալլան նշեց, որ շատ էին կարոտել մայրիկին ու տատիկին, քանի որ շատ քիչ են բաժանվում։ Երեխաները երկրորդ անգամ էին ԱՄՆ-ում, Ալլան հայտնեց, որ առաջին անգամ իր համար ամեն բան ավելի տպավորիչ էր, չնայած ԱՄՆ-ում հասցրել էր կոտրել ձեռքը և 5 օր անցկացնել Լոս Անջելեսի մանկական կլինիկայում։ Այնուամենայնիվ դա չէր խանգարել, որ Ալլան լինի Ամերիկայի կարևոր վայրերում, այցելել Հոլիվուդյան փառքի ծառուղի ու նկարվել սիրելի Մայքլ Ջեքսոնի, Բարբարա Սթրեյզանդի աստղերի հետ։

Այս տարի Ալլան ու Շարլը շատ լավ ժամանակ են անցկացրել Դիսնեյլենդում, որտեղ տարբեր ատրակցիոններ են նստել, մի քիչ էլ վախեցել։) «Մինչ այս եղել էի Բուլղարիայում, Կիպրոսում, Ռուսաստանում, Ուկրաինայում և այլ երկրներում։ ԱՄՆ-ում հետաքրքիր է, սակայն ես չէի ցանկանա այնտեղ ապրել։ Ինձ համար էստեղ ավելի հետաքրքիր է, իսկ ապերն ավելի շատ Ամերիկան սիրեց»,- ասաց Ալլան ու հիշեց, որ երբ առաջին անգամ էին ԱՄՆ-ում, գնացել են ժամանցի կենտրոն, որտեղ երեխաներին առաջարկում էին դառնալ իրենց ցանկացած մասնագետը:) «Մեզ ինչ-որ մասնագիտության՝ օրինակ խոհարարի հագուստներ և պարագաներ էին տալիս, որպեսզի ինչ-որ բան պատրաստեի։ Շատ հետաքրքիր էր, ես խոհարարի մասնագիտությունն էի ընտրել, ապերը՝ ոստիկանի»,- նշեց փոքրիկ դերասանուհին։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին