▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտավազդ Ամիրյանը պարզել է երեխայի սեռն ու շատ ուրախացել

Blognews.am-ը գրում է.

Հաղորդավար Արտավազդ Ամիրյանը, ով այժմ աշխատում է Երևանի քաղաքապետարանում անհամբեր սպասում է առաջնեկի ծնունդին, որը նախանշված է սեպտեմբերի վերջին: Զրույցում Արտավազդն ասաց, որ աղջիկ երեխա են ունենալու: «Ինձ համար էական չէր երեխայի սեռը, սակայն աղջիկն իր քաղցրությունն ունի և շատ ուրախ ենք, որ մեր առաջնեկն աղջիկ է լինելու»,- նշեց ապագա հայրիկը:

Արտավազդն ու Մարիամը որոշել են փոքրիկին տալ հաղորդավարի մայրիկի անունը՝ Օվսաննա, քանի որ երկուսն էլ սիրում են այդ անունը:

Փոքրիկին անհրաժեշտ գնումները ծնողներն արդեն արել են: «Ամբողջով ես եմ զբաղվել, քանի որ աշխատանքի բերումով մեկնել էի ԱՄՆ, այնտեղից միանգամից կատարեցի երեխայի համար բոլոր գնուները: Իհարկե, Մարիամը  մասնակցել է բոլոր գնումներին, քանի որ ժամանակակից  տեխնոլոգիաների շնորհիվ կարողանում էինք ընտրությունն օնլայն անել»,- նշեց նա:

Արտավազդի խոսքով՝ ամեն օրն անցկացնում են անհամբեր սպասումներով, որովհետև առաջնեկն իրենց ընտանիքում շատ սպասված է:  «Ամեն օր խոսում ենք երեխայի հետ, սակայն երբեմն ինքը մեզ հերթ չի տալիս, ինքն էլ մեզ հետ է խոսում:) Շատ ակտիվ է»,- ոգևորությամբ ասաց հաղորդավարը:

Արտավազդը կարծում է, որ փոքրիկի դաստիարակությունը սկսվում է հղիության շրջանից. «Մարիամը հղիության առաջին իսկ շրջանից  շատ մեծ ուշադրության է դարձրել և՛ երաժշտությանը, և՛ ավելի հանգիստ միջավայրում ու բնության գրկում շատ լինելուն»:

Հանգստի մեկնել զույգն այս տարի չի կարող, քանի որ երկար ճանապարհ գնալը դժվար կլինի, սակայն հաղորդավարը նշեց, որ փորձում են ամեն երեկո զբոսնել, ինչպես նաև հաճախ լինել Ջրվեժի իրենց ամառանոցում, որտեղ զով է և մաքուր օդ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին