▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ բոլոր կորպորատիվ միջոցառումներին եմ համաձայնվում մասնակցել. Սամվել Գրիգորյան

Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա զրուցակիցն է երգիչ, շոումեն Սամվել Գրիգորյանը:

-Ինչո՞վ եք այս շրջանում զբաղված, ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

-Այս պահին աշխատանքային սեզոն է կապված կորպորատիվ միջոցառումների հետ, ուստի ստեղծագործական իմաստով պասիվ շրջան է ինձ համար: Հոկտեմբերի վերջին Մոսկվա քաղաքում տեղի կունենա «Armenia Music Awards» ամենամյա մրցանակաբաշխությունը, որը ինչպես և միշտ կվարեմ ես, ի դեպ, պատրաստվում եմ այնտեղ նաև երգ ներկայացնել: Նաև մի շարք կորպորատիվ միջոցառումների հյուրախաղեր ունեմ արտերկիր՝ Բելգիա, Իսպանիա:

-Դուք ամենապահանջված հանդիսավարներից մեկն եք, հետաքրքիր է՝ թա՞նկ հաճույք է որևէ կորպորատիվ միջոցառմանը Ձեզ տեսնելը:

-Չեմ կարծում: Իրականում դժվարանում եմ այդ տեսակ հարցերին պատասխանել, քանի որ դա մի փոքր հարաբերական բան է: Կնշեմ, որ հաճախորդների հետ ֆինանսական կողմի հետ կապված հարցերը մշտապես համապատասխանեցնում ենք, այսինքն՝ ամեն ինչ անում ենք, որպեսզի ձեռնտու և հասանելի լինի, իսկապես՝ աստղաբաշխական գներ գոյություն չունեն իմ պարագայում: Եղել են դեպքեր նաև, որտեղ տվյալ միջոցառումը վարել եմ բարեգործական հիմունքներով կամ պարզապես նվեր եմ արել տվյալ օրվա հերոսներին: Օրինակ զորամասում մի զինվորի խոստացա, որ նրա հարսանիքը ես պետք է վարեմ ու բոլորովին վերջերս խոստմանս համաձայն վարեցի նրա հարսանիքը:

-Միայն Ձեզ հարմար ֆինանսավորման դեպքո՞ւմ եք համաձայնվում զբաղվել տվյալ միջոցառման հանդիսավարությամբ, թե ունեք նաև այլ սկզբունքներ:

-Ոչ, ես ներեղություն եմ խնդրում, բայց ոչ բոլոր կորպորատիվ միջոցառումներին եմ համաձայնվում մասնակցել: Ինձ համար մեծ նշանակություն ունի վայրը, կազմակերպվածությունը, երեկոյի ընթացքում պարային և այլ համարները:

 

-Հեռուստատեսային ծրագրերի համար գաղափարներ չկա՞ն:

-Հեռուստատեսությունը գողանում է օրվա 18-20 ժամը, իսկ իմ աշխատանքները շատ են և այդքան ժամանակ չունեմ, որպեսզի նվիրեմ հեռուստատեսությանը: Առայժմ չկան նման ծրագրեր, բայց լինելով հեռուստատեսության մարդ, միանշանակ, կգա ժամանակ, երբ հետաքրքիր նախագծերով կներկայանամ հեռուստադիտողին:

-Իսկ հետևո՞ւմ եք այսօրվա հայկական հեռուստատեսությունների աշխատանքին, ուզում եմ Ձեր գնահատականը լսել:

-Որոշ չափով հետևում եմ, իհարկե, չեմ հասցնում բոլոր ծրագրերը դիտել, հիմնականում լրատվական-տեղեկատվական ծրագրերն եմ դիտում: Ժամանակին շատ էի հավանում «ԱրմՆյուզ» հեռուստաալիքը, երբ դեռ ոճային փոփոխության չէր ենթարկվել: Այն ժամանակ կային ծրագրեր, որ նույնիսկ սպասում էի, թե երբ են հեռարձակվելու: Ժամանցային հեռուստաընկերություններից էլ հավանում եմ «ATV»-ի աշխատանքը:

-Պարոն Գրիգորյան, «Հայաստանի ձայնը» նախագծից հետո, երբ մասնակցում էր Ձեր դուստրը՝ Նարեն, թվում էր, թե մեր շոու բիզնեսը ավելանալու է նոր ձայնով՝ ի դեմս նրա: Ի՞նչն է այդ ոլորտում Նարեի պասիվության պատճառը:

-Պետք է մեկ անգամ էլ ասեմ, որ ես ինքս եմ ցանկացել, որ Նարեն նախագծից դուրս գա: Նարեն «Երգի պետական թատրոնի» մեներգչուհի է, շուտով մեկնելու է Եվրոպա հյուրախաղերի: Իսկ որպես անհատական երգչուհու՝ Նարեին հանդիսատեսը դեռ, անպայման, կտեսնի: Գուցե մի փոքր ուշացնում ենք, բայց միանշանակ  կգանք դրան:

-Ձեր կողմից հայրական հորդոր կա՞ որ Նարեն չկանգնի և, անպայման, գործի այդ ոլորտում:

-Միանշանակ, եթե նա շնորհ ունի, անհատականություն է, ուրեմն ինչո՞ւ թողնել, որ այն կորչի, չէ, որ այսօրվա մեր երգիչ-երգչուհիները շատ նման են իրար թե երգեցողությամբ, թե կատարողականությամբ, թե հագուստով և թե սանրվածքով, իսկ ես Նարեի մեջ տեսնում եմ այդ համընդհանուրի մեջ տարբերություն: Ի վերջո, Նարեն «Հայաստանի ձայնը» նախագծից հետո երկու միջազգային մրցույթի մասնակցեց, արժանացավ գրամ-պրիի, այսինքն՝ նա պիտանի երգչուհի է:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին