▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսահոլովակի, մենահամերգի համար պետք են մեկենասներ. ես դրա հնարավորությունը չունեմ. Շուշան Պետրոսյան

«Ժողովուրդ»-ը զրուցել է երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ:

 -Տիկի՛ն Պետրոսյան, երբեւէ փոշմանե՞լ եք, որ մուտք եք գործել քաղաքական դաշտ, ինչի հետեւանքով երգարվեստը որոշ առումով տուժել է:

-Չեմ կարծում, թե զղջացել եմ դրա համար, քանի որ այսօր մեր ժանրի երգարվեստում մեծ հաշվով որեւէ անսպասելի, շոկային, շատ լավ բան չի կատարվում Երեւանում, եւ եթե ես չլինեի քաղաքականության մեջ, չեմ կարծում, թե կերգեի ռեստորաններում կամ ակումբներում, ինչպես դա անում են իմ գործընկերներից շատերը երբեմն ստիպված: Ես կարծում եմ, որ մեր ժանրի ներկայացուցիչների շրջանում կան դեմքեր, որոնք իսկապես կարող էին ներկայացնել ժամանակակից երաժշտությունը, սակայն ցավում եմ, որ այն մեծ բեմերը, համերգները, որոնք ժամանակին կազմակերպվում էին, հիմա չկան:

 -Գուցե ինքնե՞րդ նպաստեք, որ այդ համերգները կազմակերպվեն:

-Եթե արժեքները վերաարժեւորվեն, բարձրակարգ, պրոֆեսիոնալ արվեստը գնահատվի ըստ արժանվույն, այդ դեպքում կարելի է մտածել համերգի մասին: Բայց երբ այսօր այն երաժշտությունը, որը գերիշխող է շուկայում, ներկայացվում է որպես հայ մշակույթ, գնահատվում է շատ բարձր եւ վճարվում է տասնյակ անգամ ավելի բարձր, քան պրոֆեսիոնալ երաժշտությունը, մենք այդ մասին խոսել դեռեւս չենք կարող:

-Իսկ հնարավո՞ր է, որ վերադառնաք երգարվեստ, ակտիվ գործունեություն ծավալեք այդ ոլորտում:

-Ես չեմ հեռացել երգարվեստից. օրինակ` փետրվարին Ավստրալիայում մեծ համերգ ունեցա, մեկ շաբաթ հետո համերգը կրկնվեց, ինձ շարունակում են հրավիրել բոլոր բարեգործական համերգներին, Արցախում, Ստեփանակերտում համերգներ են եղել, առաջիկայում եւս մեկը սպասվում է Մարտունիում:

 -Բայց տեւական ժամանակ է` նոր տեսահոլովակ չեք նկարահանել, Ձեր երկրպագուները նաեւ երեւանյան մենահամերգ են ակնկալում

-Դրա համար պետք են մեկենասներ, որոնք պետք է հովանավորեն դա, ես դրա հնարավորությունը չունեմ, որովհետեւ, ճիշտն ասած, իմ աշխատանքն ամբողջությամբ ուղղված է միայն սահմանամերձ գյուղերի կյանքը հնարավորինս բարելավելուն եւ բանակի կողքին եմ կանգնածԵթե այդքան ուզում են, թող հովանավորեն, սիրով, ես միշտ պատրաստ եմ

-Երբ Դուք նոր էիք դարձել ԱԺ պատգամավոր, նշում էիք, որ Ձեր հիմնական նպատակը մշակույթի ոլորտում ինչ-որ բան դեպի լավը փոխելն է: Մինչ օրս ի՞նչ եք արել մշակույթի ոլորտի համար որպես պատգամավոր:

 -Օրինակ` նկարիչները մի ցավոտ խնդրի առջեւ էին կանգնած. նրանց արվեստանոցները սուպերմարկետներին եւ կազինոներին հավասար հարկվում էին, ես բարձրացրեցի այդ հարցը, իսկ արդյունքը գոհացուցիչ էր. նկարիչներն այս տարի այդ խնդրից ազատվեցինԷլի շատ հարցեր են եղելՆպաստել եմ, օրինակ, սահմանամերձ շրջաններում մշակութային կյանքն ակտիվացնելուն: Բարձրաձայնելով սահմանամերձ շրջանների խնդիրների մասին` ես հավաքեցի թիմ, շատերը հովանավորեցին Տեսեք` ես իմ ձայնասկավառակի, տեսահոլովակի համար երբեւէ մեկին չեմ դիմի, բայց այս հարցով առանց աչքս թարթելու կդիմեմ: Այնքան հարմար է ամեն հանդիպմանն ասել` օ՜, դուք իմ ամենասիրելի երգչուհին եք, լավ կենացներ են խմում, բայց եթե իսկապես հետեւում են իմ արվեստին, պետք է զգային, որ վերջին տասը տարում մի անհատական տեսահոլովակ չեմ թողարկել:

 

-Այսինքն` Դուք տեսահոլովակ նկարահանելու համար ֆինանսական խնդիր ունե՞ք:

-Ո՛չ, ես նման բան չասացի, ես նման խնդիր չունեմ, ես չեմ մտածում դրա մասին, պարզապես եթե նույնիսկ այդ գումարն ունենամ, դրա վրա ինքս չեմ ծախսի:

-Ձեր լսարանի մի ստվար զանգված ԱԺ մուտք գործելու Ձեր որոշումը համարեց ճակատագրական սխալ` պնդելով, որ արվեստագետը երբեք չպետք է թաթախվի քաղաքականության մեջ. ի՞նչ կասեք:

 -Իսկապես, հետաքրքիր բան է, երբ Ֆրենկ Սինատրան, Իոսիֆ Կոբզոնը, Ալլա Պուգաչովան, Սոս Սարգսյանը, Ջուլիետ Կաժոյանը եւ էլի շատերը պատգամավոր էին, ոչ ոք նման խնդրի մասին չբարձրաձայնեց…Ի՞նչ կատարվեց հանկարծ, ի՞նչ մի անհեթեթ աղմուկ, աժիոտաժ բարձրացավ, ինչ-որ արտասովոր բան է եղե՞լ: Իսկ ո՞վ պետք է որպես մշակույթի ոլորտի ներկայացուցիչ ներկայանա: Ես նկարչուհի եմ, երգել եմ բեմում, մեծացել եմ թատրոնում, գիտեմ ոլորտը, մի՞թե վատ է, որ ես ներկայանամ այնտեղ:

 –Թերեւս Ձեր դեպքում հանրությունը վրդովվեց, խնդիր համարեց այն, որ Դուք ներկայացաք Հանրապետական կուսակցության անունից:

 -Դե, դա իրենց համար է խնդիր, ինձ համար խնդիր չէ, քանի որ կան ե՛ւ լավ, ե՛ւ վատ պատգամավորներ, ե՛ւ լավ, ե՛ւ վատ կուսակցականներ, այնպես որ, դա այնքան հավակնոտ, մակերեսային, սահամանափակ բողոք է…Բողոքել բողոքելու համա՞ր, թե՞ իրենք իրենց էին պատկերացնում իմ տեղում. դա էլ կա: Ամեն դեպքում, ես նման դժգոհություններ լսել եմ նախկին պատգամավորներից, որոնք իմ ընտրվելուց առաջ պատգամավորներ են եղել, երկուսն էլ ոչ այն կուսակցությունից, որը ներկայացնում եմ ես: Հուսամ, որ ես լավ հանրապետական եմ, կարող եմ շատերի համար օրինակ ծառայել: Բայց, նախ եւ առաջ, ես հայ եմ եւ կարծում եմ` վատ հայ չեմ. թող դրանից խոսեն…

«Ժողովուրդ»-ը զրուցել է երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ: -Տիկի՛ն Պետրոսյան, երբեւէ փոշմանե՞լ եք, որ մուտք եք գործել քաղաքական դաշտ, ինչի հետեւանքով երգարվեստը որոշ առումով տուժել է: -Չեմ կարծում, թե զղջացել եմ դրա համար, քանի որ այսօր մեր ժանրի երգարվեստում մեծ հաշվով որեւէ անսպասելի, շոկային, շատ լավ բան չի կատարվում Երեւանում, եւ եթե ես չլինեի քաղաքականության մեջ, չեմ կարծում, թե կերգեի ռեստորաններում կամ ակումբներում, ինչպես դա անում են իմ գործընկերներից շատերը երբեմն ստիպված: Ես կարծում եմ, որ մեր ժանրի ներկայացուցիչների շրջանում կան դեմքեր, որոնք իսկապես կարող էին ներկայացնել ժամանակակից երաժշտությունը, սակայն ցավում եմ, որ այն մեծ բեմերը, համերգները, որոնք ժամանակին կազմակերպվում էին, հիմա չկան: -Գուցե ինքնե՞րդ նպաստեք, որ այդ համերգները կազմակերպվեն: -Եթե արժեքները վերաարժեւորվեն, բարձրակարգ, պրոֆեսիոնալ արվեստը գնահատվի ըստ արժանվույն, այդ դեպքում կարելի է մտածել համերգի մասին: Բայց երբ այսօր այն երաժշտությունը, որը գերիշխող է շուկայում, ներկայացվում է որպես հայ մշակույթ, գնահատվում է շատ բարձր եւ վճարվում է տասնյակ անգամ ավելի բարձր, քան պրոֆեսիոնալ երաժշտությունը, մենք այդ մասին խոսել դեռեւս չենք կարող: 994638_10151725733361977_1528506008_n -Իսկ հնարավո՞ր է, որ վերադառնաք երգարվեստ, ակտիվ գործունեություն ծավալեք այդ ոլորտում: -Ես չեմ հեռացել երգարվեստից. օրինակ` փետրվարին Ավստրալիայում մեծ համերգ ունեցա, մեկ շաբաթ հետո համերգը կրկնվեց, ինձ շարունակում են հրավիրել բոլոր բարեգործական համերգներին, Արցախում, Ստեփանակերտում համերգներ են եղել, առաջիկայում եւս մեկը սպասվում է Մարտունիում: -Բայց տեւական ժամանակ է` նոր տեսահոլովակ չեք նկարահանել, Ձեր երկրպագուները նաեւ երեւանյան մենահամերգ են ակնկալում… -Դրա համար պետք են մեկենասներ, որոնք պետք է հովանավորեն դա, ես դրա հնարավորությունը չունեմ, որովհետեւ, ճիշտն ասած, իմ աշխատանքն ամբողջությամբ ուղղված է միայն սահմանամերձ գյուղերի կյանքը հնարավորինս բարելավելուն եւ բանակի կողքին եմ կանգնած… Եթե այդքան ուզում են, թող հովանավորեն, սիրով, ես միշտ պատրաստ եմ… 68578_10151382555991977_2052696378_n -Երբ Դուք նոր էիք դարձել ԱԺ պատգամավոր, նշում էիք, որ Ձեր հիմնական նպատակը մշակույթի ոլորտում ինչ-որ բան դեպի լավը փոխելն է: Մինչ օրս ի՞նչ եք արել մշակույթի ոլորտի համար որպես պատգամավոր: -Օրինակ` նկարիչները մի ցավոտ խնդրի առջեւ էին կանգնած. նրանց արվեստանոցները սուպերմարկետներին եւ կազինոներին հավասար հարկվում էին, ես բարձրացրեցի այդ հարցը, իսկ արդյունքը գոհացուցիչ էր. նկարիչներն այս տարի այդ խնդրից ազատվեցին…Էլի շատ հարցեր են եղել…Նպաստել եմ, օրինակ, սահմանամերձ շրջաններում մշակութային կյանքն ակտիվացնելուն: Բարձրաձայնելով սահմանամերձ շրջանների խնդիրների մասին` ես հավաքեցի թիմ, շատերը հովանավորեցին…Տեսեք` ես իմ ձայնասկավառակի, տեսահոլովակի համար երբեւէ մեկին չեմ դիմի, բայց այս հարցով առանց աչքս թարթելու կդիմեմ: Այնքան հարմար է ամեն հանդիպմանն ասել` օ՜, դուք իմ ամենասիրելի երգչուհին եք, լավ կենացներ են խմում, բայց եթե իսկապես հետեւում են իմ արվեստին, պետք է զգային, որ վերջին տասը տարում մի անհատական տեսահոլովակ չեմ թողարկել: -Այսինքն` Դուք տեսահոլովակ նկարահանելու համար ֆինանսական խնդիր ունե՞ք: -Ո՛չ, ես նման բան չասացի, ես նման խնդիր չունեմ, ես չեմ մտածում դրա մասին, պարզապես եթե նույնիսկ այդ գումարն ունենամ, դրա վրա ինքս չեմ ծախսի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/393631/

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին