▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարեդարձիս առաջին անակնկալն ամուսինս մատուցեց. Լուսինե Թովմասյան

«Վիցեմիսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը, ինչի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ է ստացել:

BlogNews.am-ի հետ զրույցում Լուսինեն նշեց, որ այս տարի տարեդարձը խորհրդանշական էր, քանի որ առաջին անգամ տոնը նշել է մայրիկի կարգավիճակում: Յոթ ամսական Արիանան չի հասկացել, որ մայրիկի ծնունդն է, սակայն իր ներկայությամբ արդեն իսկ տոն է պարգևել մայրիկին:

29-ամյակի կապակցությամբ Լուսինեն հավաքութ է կազմակերպել: «Ես սիրում եմ ծննդյանս տարեդարձը և միշտ նշում եմ: Այս տարի էլ բացառություն չէր, սակայն այս անգամ ցանկացա օրը նշել միայն մտերիմ մարդկանց հետ: Երևի տրամադրություս էր այդպիսին, համենայն դեպս, ցանկացա նեղ շրջանակով նշել ծնունդս»,- ասաց մանեքենուհին:

Լուսինեն տարեդարձի առթիվ մի շարք նվերներ ու անակնկալներ է ստացել. «Ծննդյանս առթիվ առաջին անակնալն ամուսինս է մատուցել: Նա ինձ և՛ աանակնկալ մատուցեց, և՛ նվեր, սակայն չեմ ցանկանում բարձրաձայնել, թե ինչ անակնկալի ու նվերի մասին է խոսքը»:

Տորթի մոմերը փչելիս մանեքենուհին անպայման երազանք է պահում և հավատում՝ դրանք իրականանում են: «Իմ երազանքներն ամեն տարի շատ տարբեր են, քանի որ տարեցտարի ինչ-որ մի բան փոխվում է»,- նշեց նա:

Լուսինեից տեղեկացանք, որ առաջիկայում սպասվում են աշխատանքային նորություններ, սակայն առայժմ գերաասում է լռել դրանց մասին: Ինչ վերաբերում է ամառային հանգստին՝ առաջիկայում մանեքենուհին կմեկնի հանգստի, սակայն դեռ չի որոշել, թե ուր: «Քանի որ շոգ է, ցանկալի է, որ ծովափնյա ինչ-որ տեղ մեկնենք»,- ասաց նա ու հավելեց, որ դեռ չգիտի՝փոքրիկին կտանե՞ն իրենց հետ, թե՞ ոչ:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին