▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտեղ են պատրաստվում հանգստանալ Արամեն և Աննա Թովմասյանը

Blognews.am-ը գրում է. Շարունակով ներկայացնել հայ հայտնիների ամառային հանգստի հետ կապված նյութեր՝ խոսեցինք Աննա Թովմասյանի հետ։ Նա պատմեց պլանավորած հանգստի մասին. «Արամեն հրավեր է ստացել Հունաստանի հայ համայնքի կողմից՝ մասնակցելու օգոստոսին այնտեղ կայանալիք համերգին: Մեծ հաճույքով համաձայնվեցինք, այնտեղ էլ կհամատեղենք մեր հանգիստը»:

Աննան ակտիվ հանգստի սիրահար է, նախընտրում է այնպիսի վայրեր, որտեղ և՛ ծով կա, և՛ երկիրն ունի նաև հետաքրքիր պատմություն. «Հունաստանը դասվում է այն պատմական երկրների թվին, որտեղ կարելի է շրջել և ուսումնասիրել պատմությունը: Արամեն ավելի պասիվ հանգստի սիրահար է, որտեղ բացի իրենից էլ ոչ մեկ չի լինի, իհարկե ես նրա համար բացառություն եմ»:

Աննայի հանգստի ճամպրուկի մեջ պարտադիր լինում է լողազգեստ, արևից պաշտպանվելու քսուկ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է ծովափում: Նա դժվարացավ նշել նրանց անցկացրած ամենաթանկ հանգստի վրա ծախսված գումարի չափը, փոխարենն ասաց. «Ինձ համար ամենաթանկ հանգիստն իմ սիրելիի հետ անցկացրած ժամանակն է, իսկ անցած տարի մեր սանիկների հետ Բուրգաս էինք մեկնել հանգստանալու, շատ ուրախ անցավ, մինչև այսօր հիշում ենք որոշ դրվագներ այդ հանգստից և ծիծաղում»:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին