▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերադարձի համար բացարձակապես ափսոսանք չկա. Արաբո Իսպիրյան

Life.panorama.am-ը գրում է, որ իրենց հետ զրույցում այսօր երգիչ Արաբո Իսպիրյանը տեղեկացրեց, որ աշնանը միանգամից երկու հաճելի անակնկալ է մատուցելու իր երկրպագուներին եւ  առհասարակ, ազգրագրական երգի սիրահաներին. «Այս շրջանում նոր ձայնագրույթուններով եմ զբաղված, քանի որ արդեն ուզում ենք աշխատել նոր տեսահոլովակների վրա՝ աշնանը երկու տեսահոլովակ կներկայացնեմ, որոնց ռեժիսորությամբ կրկին կզբաղվի «Պիտ պաշտպանեմ» զուգերգի հիման վրա նկարահանված տեսահոլավակի ռեժիսոր Վահե Հարությունյանը»,- պատմեց երգիչը:

Արաբոն տեղեկացրեց նաեւ, որ բացի տեսահոլավկներից աշնանը եւս մեկ կարեւոր աշխատանք պետք է իրականացնի. «Հոկտեմբերին հայրիկիս՝ Ներսիկ Իսպիրյանի, Լիլուի եւ Աիդա Սարգսյանի հետ Ռուսաստանի շուրջ 44 քաղաքներում համերգներով կներկայանանք: Դա իսկապես ինձ համար շատ պատասխանատու համերգային շրջագայություն է, որի միջոցով կփորձենք մեր ռուսաստանաբնակ հայրենակիցներին մտովի վերադարձնել հայրենիք եւ հաճելի պահեր պարգեւել»,- նշեց նա:

Երգիչը նաեւ մեծ մենահամերգի պլաններ ունի. «Իմ ողջ գործունեությամբ ես ամեն ինչ անում եմ, որպեսզի հաջորդ տարի մարտ ամսին կայանա իմ մենահամերգը, որին շատ եմ սպասում»,- ընդգծեց Արաբո Իսպիրյանը:

Զրույցի ընթացքում անդրադառնալով տարիներ առաջ Միացյալ նահանգներից Հայաստան տեղափոխվելուն՝ Արաբոն նկատեց, որ այդ քայլի համար երբեք չեն ափսոսել. «Տարիներ առաջ վերադառնալու գլխավոր միտքը հայրիկինն էր, թեպետ բոլորս էինք դա ուզում: Հիմա մենք մեր հայրենիքում ենք եւ վերադարձի համար բացարձակապես ափսոսանք չկա»,- շեշտեց նա:

Երիտասարդ երգիչը նկատեց, որ հաճախ է հայրիկի խորհուրդներով շարժվում. «Հայրս շատ է խորհուրդներ տալիս թե կյանքի, թե երգի հետ կապված: Ճիշտ է հիմնականում քայլերս աշխատում եմ ճիշտ անել, բայց, ամեն դեպքում, յուրաքանչյուր քայլից առաջ աշխատում եմ խորհրդակցել հորս հետ»,- պատմեց Արաբոն:

Երգիչը նկատեց, որ այսօր հայ երիտասարդությունը գնալով ավելի է մոտենում ազգային երաժշտությանը. «Չնայած հիմա մեր երիտասարդությունը ապրելակերպով գնալով եվրոպականացվում է, ինչը, կարծում եմ, նորմալ է, բայց այն, որ հայ երիտասարդությունը գնալով ավելի է մոտենում ազգային երաժշտությանը, հերքել չի կարելի, ինչն ինձ իսկապես շատ է ուրախացնում»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին