▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե հաղթեմ, խոստանում եմ 100 րոպե «non stop» պարել. Գրիգոր Կյոկչյան

«Նոր ալիքում» այս տարի հայկական դրոշը կծածանի Գրիգոր Կյոչկյանը:

Մենք հաղթանակ ենք մաղթում երգչին, որովհետև 100 րոպե անընդմեջ պարող Գրիգոր տեսնելն իսկապես զվարճալի կլինի:

Բ.-Ի՞նչ նորություն կա «Նոր ալիք»-ից, պատրա՞ստ եք:

Գ.-Պատրաստվում եմ:

Բ.-Ի՞նչ կանեք հիսուն հազար եվրոն, եթե հաղթեք:

Գ.-Իսկ Դուք ի՞նչ խորհուրդ կտայիք:

Բ.-Դե, կարող եք կեսն ինձ տալ, եթե խորհուրդ եք հարցնում:

Գ.-Հիսուն հազար եվրոյով կվճարեմ արագաչափի տուգանքներս:

Բ.-Այդքան շա՞տ եք խախտումներ անում:

Գ.-Չէ, ուղղակի տուգանքներն են թանկ:

Բ.-Եթե ոչ մի տեղ չգրավեք, պատրա՞ստ եք դիմանալ հայերի քննադատություններին և քարկոծվել:

Գ.-Եթե տեղ չգրավեմ, կփախնեմ Ամերիկա, որ չլսեմ:

Բ.— «Նոր ալիք»-ի ժամանակ էլի бабочка եք կապելո՞ւ:

Գ.-Եթե թողնեն՝ հա, եթե չէ, бабочка-ն կլինի գրպանումս:

Բ.— «Նոր ալիք» -ից հետո գնալո՞ւ եք պարելու:

Գ.-Այո՛, մանավանդ եթե հաղթեմ:

Բ.-Ինդիրան էլ ա՞ գալու:

Գ.-Ինդիրան միշտ ինձ հետ է:

Բ.-Երևի թանկ նստեց չէ՞ Ինդիրային տեսահոլովակում նկարելը:

Գ.-Շա՜տ, էնքան, որ մինչ օրս պարտքերից պրծում չունեմ:

Բ.-Մրցույթների մասնակցելը սովորությո՞ւն է դարձել:

Գ.-Սիրում եմ լավ մրցույթներ:

Բ.-Կարողա՞ սրտի կաթված ստանաք, եթե հաղթեք «Նոր ալիք»-ում, թե՞ մենակ պարելով կսահմանափակվենք:

Գ.-Հաղթեմ, թեկուզ կաթվածահար լինեմ: Եթե հաղթեմ,  խոստանում եմ պարել հարյուր րոպե non stop:

Բ.-Նկարահանվում եք ֆիլմում, ստացվո՞ւմ է:

Գ.-Այո՛, սիրում եմ:

Բ.-Հնարավո՞ր է՝ թողնեք երգելն ու զբաղվեք դերասանությամբ:

Գ.-Ո՛չ:

Բ.Ռուս աղջիկների հանդեպ սեր ունե՞ք:

Գ.-Հա՛, բայց հայուհիների նկատմամբ՝ ավելի մեծ:

bibar.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին