▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քեթի Թոփուրիան բացել է ծննդաբերությունից հետո իր նիհարելու գաղտնիքը

Արդեն տեղեկացրել էինք, որ Քեթի Թոփուրիան հունիսի 15-ին լույս աշխարհ է բերել իր փոքրիկին: Սակայն նկատելի է, որ վերջինս բավական արագ նիհարել է և գրեթե ստացել այն կազմվածքը որն ուներ նախկինում: Նա իր միկրոբլոգում, կիսվել է բոլոր այն աղջիկների հետ, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից:

«Քանի որ բոլորն ինձ գրում են ու հարցնում, թե ինչպես եմ ազատվել ավելորդ կիլոգրամներից և ստացել այն կազմվածքը որն ունեմ այսօր, որոշեցի բացել փակագծերը: Ես դա արել եմ միայն «բերանս փակելու ճանապարհով»: Այսօր ես ունեմ ավելորդ 5 կիլոգրամ, որից ևս պետք է հրաժարվեմ նույն ճանապարհով: Հաճախ ես օգտվում եմ սպիտակուցային դիետայից` օգտագործելով սպիտակուց և շատ ջուր»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին