▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայա Պողոսյանը՝ հունական հանգստի և տարեդարձին Դուբայ մեկնելու մտադրության մասին

Դիտեք նաև՝

BlogNews.am-ը գրում է. «Էլ սթայլ» ամսագրի խմբագիր Մայա Պողոսյանն օրերս է վերադարձել ծովափնյա հանգստից։ Զրույցում նա ասաց, որ ծովափնյա հանգիստը միշտ գերադասել է այլ տարբերակներից, լողալ կարողանում է, թեև՝ ոչ պրոֆեսիոնալ։

Մայայի հանգիստն այս տարի երկու փուլով է անցել։ Նա ամուսնու՝ Ավետիս Խախամյանի և որդու՝ Ալեքսանդրի մեկնել է Հունաստանի Կրետե կղզի։ «Հունաստանում հաճախ ենք լինում։ Եվրոպական երկրներից ամենալավ լողափերն այնտեղ են։ Երեխայի համար հանգստի ամենալավ տարբերակներից մեկը դա էր։ Մեզ համար առաջնային էր, որ երեխայի հանգիստը լինի լավ կազմակերպված»,- ասաց Մայան ու հավելեց, որ այնտեղ 2 շաբաթ անցկացնելուց հետո վերադարձել են Հայաստան ու հանգստի մեկնել առանց փոքրիկի։

«Երեխայի հետ ընդհանրապես լարված չէր։ Մենք ընտրել էինք այնպիսի հյուրանոց, որտեղ մանկական ատրակցիոններ, հարմարություններ կային և իդեալական պայմաններ էին երեխայի համար։ Սակայն երեխայի հետ հանգստի մեկնելիս ուշադրության ամբողջ կենտրոնում նա է։ Կարծում եմ՝ ցանկացած լիարժեք ընտանիքում պետք է հանգիստը լինի և՛ երեխայի հետ, և՛ առանց նրա։ Ամուսինները պետք է կարողանան թեկուզ մի փոքր ժամանակ հատկացնել իրենց, որովհետև այդ դեպքում են ընտանեկան հարաբերությունները լիարժեք լինում։ Մենք հնարավորինս փորձում ենք պահպանել դա»,- ընդգծեց Մայան։

Այս անգամ ամուսիններն ընկերների հետ մեկնել են Հունաստանի Միկոնոս կղզի։ «Այնտեղ ավելի երիտասարդական ու ակտիվ է՝ գիշերային կյանք, ակումբներ, ռեստորաններ...»,- ասաց նա ու հավելեց, որ Միկոնոսում անցկացրել են ևս տասն օր։

Մայան նշեց, որ փորձում են տարվա մեջ մի քանի անգամ գնալ հանգստի, տարվա մեջ մի քանի անգամ Ալեքսին ծով տանել, հաճախ էլ գործուղումներն են զուգորդվում հանգստի հետ։

Արդեն 3 օր է, ինչ Մայան և ամուսինը վերադարձել են Երևան և փորձում են Հայաստանում կազմակերպել հանգիստը։ «Հայաստանում տարբեր տեղեր ենք գնում, հաճախ՝ լողավազաններ, քանի որ իմ տղան շատ է սիրում ծով, լողավազան, առհասարակ՝ ջուր և ամեն օր խնդրում է, որ իրեն տանենք լողավազան,- ասաց նա ու հավելեց, որ հնարավոր է առաջիկայում կրկին մեկնեն հանգստի,- սեպտեմբերին իմ ծնունդն է, հնարավոր է՝ գնանք Դուբայ և այնտեղ նշեք տարեդարձս, սակայն դա դեռ հստակ չէ»։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին