▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞րն է Հասմիկ Կարապետյանի ամուսնու խնդրանք-պահանջը երգչուհուն

Երգչուհի Հասմիկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում փոխել է իր ազգանունն ու դարձել Կիրմիզյան: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու հետ` ճշտելու համար արդյոք վերջինիս բեմական ազգանունը նույնպես կփոխվի.

«Ոչ, իմ բեմական ազգանունը չի փոխվելու: Ազգանվանս փոփոխությունը ամուսնուս խնդրանք-պահանջն է եղել: Մենք օրինականացրել ենք մեր հարաբերություններն ու դարձել ենք օրինական ամուսիններ, այդ պատճառով որոշեցի փոխել ազգանունս, քանի որ գեղեցիկ է, երբ ընտանիքում բոլորն ունենում են նույն ազգանունը»:

Այն հարցին` արդյոք երգչուհին երկարատև դադարից հետո պատրաստվում է նոր ստեղծագործություններով հանդես գալ, Հասմիկն ասաց, որ սեպտեմբեր ամսին հանրության դատին կհանձնի իր նոր երգն ու տեսահոլովակը.

«Դեր Հովայի հետ միասին աշխատում ենք իմ նոր ստեղծագործության վրա, որը տևել է մոտ երկու տարի: Այն պետք է պատրաստ լիներ ապրիլի 24-ին, քանի որ նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյանկին: Երգը կոչվում է «Դու պիտի ապրես»: Երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերի հեղինակը` Ավետ Բարսեղյանը: Երգն ու տեսահոլովակը կներկայացնեմ սեպտեմբերի 21-ին»,-Asekose.am-ի թղթակցի հետ իր խոսքն ավարտեց երգչուհին:

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

Կարդացեք նաև` Ես և Շանթը մեր անձնականում ունեցել ենք փորձ, որը չպետք է լիներ. Հասմիկ Կարապետյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին