▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոլիվուդյան հայտնի դերասան Բեն Աֆլեքը սիրավե՞պ է սկսել իր երեխաների` հայուհի դայակի հետ

Ըստ լուրերի` հոլիվուդյան հայտնի դերասան Բեն Աֆլեքը բաժանումից հետո այլևս միայնակ չէ: Ասեկոսեների համաձայն` նա սիրավեպ է սկսել իր երեք երեխաների դայակ` ազգությամբ հայ Քրիստին Ուզունյանի հետ: Վերջինս Բեն Աֆլեքի և նրա կնոջ` դերասանուհի Ջենիֆեր Գարների մոտ սկսել էր աշխատել, երբ դեռ աստղային զույգը չէր  հայտարարել իր ամուսնալուծության մասին,  սակայն բաժանվելու որոշումն արդեն կայացված էր: Ըստ լուրերի`  Գարները, տեսնելով իր ամուսնու և 28-ամյա դայակի միջև եղած  համակրանքը, վերջինիս  ազատել էր աշխատանքից, սակայն դա  չի խանգարել նրանց  հետագա  շփմանը: 

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում լրագրողները փորձում են Քրիստինից մեկնաբանություն ստանալ, սակայն  դա նրանց չի հաջողվում: Հավելենք, որ  Բեն Աֆլեքի  ներկայացուցիչները հերքել են նոր սիրավեպի մասին լուրերը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին