Ֆիլմի մտահղացումը՝ Ուրախների և հնարամիտների ակումբի բժշկական ինստիտուտի թիմի անդամների, աջակցությամբ՝ ՈւՀԱ-ի Դոնեցկի «Դրիմ թիմ»-ի անդամների:
Արտադրությունը՝ «Շարմ Հոլդինգ»-ի: «Մեր Մարկը» ֆիլմը նվիրվում է դերասան, շոումեն, արտիստ Մարկ Սաղաթելյանի լուսավոր հիշատակին: Բժիշկներին չհաջողվեց Մարկին փրկել անսպասելի վրա հասած հիվանդությունից, չնայած ամբողջ հայ ազգն աղոթում էր նրա առողջության համար:
Վերջին հացազրույցներից մեկում Մարկն ասել է. «Հասկացել եմ մի բան՝ այնքան վատ բան կա այս կյանքում, որ մարդը նույնիսկ չի էլ պատկերացնում: Ավելի լավ է քո ապրած կյանքի ամեն վայրկյանից հաճույք ստանաս, որովհետև վաղվա օրդ կարող է ընդհանրապես չլինել»: