▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հումորը միայն բռի, փողոցային լեզուն չէ, պետք է էժանություն չլինի հումորի մեջ. Մկրտիչ Արզումանյան

Life.panorama.am-ը ներկայացնում է հարցազրույց սիրված դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանի հետ, որում նա անդրադարձել է անձական և գործնական բնույթի մի շարք հարցերի:

Մկրտիչ Արզումանյանի մասին գրեթե բոլորը ունեն լավ ու բարձր կարծիք, Ձեզ բնորոշելիս բոլորը խոսում են անկեղծ ժպիտով ու որակում մարդկային բարձր արժեքներով: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք կարողանում պահապանել այդ կարծիքը մարդկանց շրջանում:

– Պարզապես պետք է լինես այնպիսին, ինչպիսին կաս: Եթե խաղաս այդ ամենը, ապա օրերից մի օր կհոգնես ու բոլորը կհասկանան, թե իրականում ով ես: Ես դեր չեմ խաղում, ես ապրում եմ, ու եթե անկեղծություն զգամ դիմացինիցս, ուրեմն ամեն բան կանեմ նրա համար, եթե չզգացի, կփակվեմ ու այլևս չեմ բացվի: Ճիշտ է՝ շատ բաներ են լինում, իմ կյանքում, որ ես ցավ եմ ապրում, բայց իմ տեսակը այսպիսին է՝ իմ օգնության կարիքը զգացող մարդուն ես միշտ պատրաստ եմ լսել եւ ձեռք մեկնել:

Ի՞նչը Ձեզ կարող է զարմացնել:

-Հիմա արդեն ոչնչից ես չեմ զարմանում, քանի որ այն ամենից, ինչից պետք է զարմանայի, արդեն անցյալում է:

11264384_975746362469600_1791062029_n

Երեխաների դաստիրակության հարցում ի՞նչն եք առաջնահերթ համարում:

– Նրանք պետք է ճիշտ զգան կյանքը: Հիմա նրանց մոտ ձևավորման շրջանն է, ճիշտ է՝ ցանկացած տարիք կարևոր է, բայց այս շրջանում պետք է ճիշտ ուղի ընտրեն կյանքում առաջնորդվելու համար: Իհարկե, կյանք է, տարբեր մարդիկ կան ու տարբեր իրավիճակների մեջ կարող են հայտնվել. տա Աստված, որ ամեն ինչ իրենց մոտ նորմալ լինի: Փորձում եմ երեխաներիս հետ հնարավորինս  շատ շփվել, բայց ժամանակն գործում է իմ դեմ. շատ եմ աշխատում ու հաճախ ժամանակս չի բավականացնում ցանկությանս չափ շփվել ընտանիքիս հետ:

-Մտածե՞լ եք, որ շատ աշխատելու արդյունքում մի օր կզղջաք ու կմտածեք, որ պետք չէր գուցե այդքան շատ ժամանակ տրամադրել աշխատանքին:

-Իմ կյանքն է այսպիսին, եթե չաշխատես այդ գրաֆիկով, չքնես այդքան քիչ, կարող է մի օր հայտնաբերես, որ 10-րդ պլանում ես կանգնած: Պետք է անընդհատ աշխատել և կատարելագործել գիտելիքներդ:

-Կցանկանա՞ք, որ Ձեր երեխաները շարունակեն Ձեր ուղին:

Այո, իհարկե, թեպետ նրանք պետք է որոշեն, թե ինչ գործով կցանկանան զբաղվել: Եթե իմ երեխան ուզում է դերասան դառնալ, բայց ես ստիպեմ, որ նա մաթեմատիկոս դառնա, ապա այդպես, կարծում եմ,  ես կսպանեմ երեխայիս մեջ արվեստի նկատմամբ այն սերը, որը հետագայում իրեն կարող է հաջողություն բերի: Այսօր երեխաներիս մեջ արդեն տեսնում եմ արվեստի նկատմամբ մեծ հետաքրքրություն: Տղաս երազում է դերասան դառնալու մասին, աղջիկս էլ դեռ ընտրություն է կատարում, թե արվեստի, որ ճյուղը կընտրի:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին