BlogNews.am-ը գրում է.
Դերասանուհի Ռոզի Ավետիսովան հեռուստատեսային դադար է վերցրել։ BlogNews.am-ի հետ զրույցում նա ասաց, որ սեպտեմբերին մեկնարկող եթերաշրջանի նոր նախագծերում նկարահանվելու շատ առաջարկներ է ունեցել, սակայն բոլորը մերժել է։
«Հիմա փորձում եմ որքան հնարավոր է ապրել առանց հեռուստատեսության։ Հոգնել եմ ներկայացվող պրոդուկտներից, երկարատև ընդմիջում եմ ուզում։ Հարցը միայն ֆինանսական եկամուտը չէ. գալիս է մի պահ, երբ ուզում ես մի քիչ էլ հաճույք ստանալ քո աշխատանքից»,- ասաց դերասանուհին։ Ռոզին թատրոնում էլ հաստիքով դերասանուհի չէ, սակայն կան ներկայացումներ, որոնցում նա խաղում է։ Դերասանուհին հայտնեց, որ այժմ նկարահանվում է գեղարվեստական նոր ֆիլմում, սակայն այդ մասին կարող է խոսել միայն աշնանը։
Ռոզիից տեղեկացանք, որ մոտ երեք ամիս է՝ դադարել է աշխատել ակումբում։ Հարցին՝ դա պայմանավորված էր նախկին նշանակծից բաժանումո՞վ՝ Ռոզին պատասխանեց՝ նաև։ «Այժմ այլ աշխատանք չունեմ։ Հիմա դրա կարիքը չկա, ես էլ չեմ ուզում, սակայն եթե ցանկություն ու անհրաժեշտություն լինի, ինչու ոչ, նորից կաշխատեմ»,- ասաց նա։
Անդրադառնալով նշանը հետ տալուն՝ Ռոզին ասաց, որ բաժանումից հետո բավականին հեշտ է հաղթահարել սթրեսը։ «Իմ բոլոր սթրեսները բուժվում և վերանում են իմ աշխատանքի ժամանակ։ Եթե ես աշխատում եմ, չունեմ ոչ մի սթրես, դա իմ միակ դեղամիջոցն է։ Կարծում եմ՝ սիրած գործով զբաղված լինելը շատ մարդկանց է օգնում»,- նշեց նա։
Սեպտեմբերին Ռոզին հանգստի կմեկնի Իտալիա՝ քույրիկի մոտ։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում