Քանյե Ուեսթը հանդիմանել է Քայլի Ջեններին՝ խնդրելով չպատճենել իր պաշտելի կնոջ ոճը: Այս մասին հայտնում է Joinfo.ua-ն: «Բավական է կրկնօրինակես Քիմ Քարդաշյանին»,-ասել է Քանյեն:
Hollywood Life –ի փոխանցմամբ՝ Ուեսթը շատ լավ հարաբերություններ ունի Քայլիի հետ, սակայն կարծում է, որ աղջնակը պետք է իր անհատական ոճը գտնի, քանի որ ջանալով նմանվել Քիմին՝ Քայլին կորցնում է իր անհատականությունը, ինչպես նաև վնասում շոու-բիզնեսում քրոջ կարիերային:
«Քանյեն համոզված է, որ Քայլին սուպերաստղ է դառնալու, բայց նա պետք է իր ոճը ստեղծի։ Ռեփերին դուր չի գալիս, որ աղջիկը աստիճանաբար դառնում է Քիմի վատ պատճենը՝ կրկնօրինակելով նրա հագուստի ոճը եւ անգամ ռեփեր ընկեր ունենալը»,-ասել են աստղին մոտ կանգնած աղբյուրները։
Սակայն ընտանիքն մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ այս հորդորները, միգուցե, ոչ մի ազդեցություն չունենան, քանի որ Քայլին փորձարկումներ է անում իր արտաքին տեսքի վրա եւ նրան չի հետաքրքրում, որ իրեն շփոթում են քրոջ հետ։