▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ ճանաչողները գիտեն, որ թե՛ հայրս, թե՛ հորաքույրս ոչինչ չեն անում, որ «առաջ տանեն» ինձ. Նարե Գրիգորյան

Դիտեք նաև՝

life.panorama.am-ն այսօր զրուցեց Սամվել Գրիգորյանի դստեր՝ երգչուհի Նարե Գրիգորյնաի հետ, ով հանրությանը հայտնի դարձավ «Հայաստանի ձայնը 2» նախագծից:

-Նարե, «Հայաստանի ձայնը 2»-ից հետո,  որքան էլ դուք շուտ լքեցիք նախագիծը, այնուամենայնիվ, թվում էր, թե այսուհետ ի դեմս Ձեզ մի նոր ակտիվ երգչուհի ենք ունենալու հայկական շոու բիզնեսում: Հետքաքրքիր է՝ ինչո՞ւ եք լռում, հիասթափվա՞ծ եք:

– «Հայաստանի ձայնը» նախագիծը ինձ շատ բան տվեց թե նոր ընկերներ ունենալու, թե ճանաչվածություն ձեռք բերելու առումով: Իրականում ամեն ինչ հրաշալի էր այդ նախագծում, ուղղակի ինձ նեղացրեց այն փաստը, որ երբ ես բեմ դուրս եկա, հանդիսատեսից շատերը մտածեցին, որ ես եկել եմ պարտադիր հաղթելու այդ նախագիծը, ինչը, միանշանակ այդպես չէր, ինձ նեղացրել էր մարդկանց այն կարծիքը, թե հորս միջոցով եմ փորձում ինչ-որ բաների հասնել՝ չունենալով իմ անհատականությունը:  ինձ համար ուղղակի հետաքրքիր էր միջազգային ֆորմատի նախագծի մասնակցելը, որը մեր երկրում արվում է շատ բարձր մակարդակով, եւ այդ նախագիծն էլ ի դեմս լավ ժյուրիի, պրոֆեսիոնալ Հրաչ Քեշիշյանի, եւ մասնակիցների, ում հետ ընկերներ դարձանք, ինձ տվեցինք միայն լավը, եթե չհաշվենք այն ստրեսները, որոնք ապրեցի այդ ընթացքում, ինչն էլ պատճառ դարձավ իմ լռությանը, որը շուտով արդեն կչեղարկվի:

-Ճիշտ հասկացա՝ նոր ուժե՞ր եք հավաքել նորովի ներկայանալու համար:

– Այո, նոր ուժեր եմ հավաքել: Մի որոշ ժամանակ աշխատեցի իմ մասնագիտությամբ՝ ես տնտեսագետ եմ, հիմա էլ չեմ պատրաստվում թողնել մի կողմ այդ մասնագիտությունը, պարզապես այժմ փորձում եմ ավելի խորը զբաղվել երգով, քանի որ ժողովրդին ուզում եմ ասել, որ նրանք գուցե սխալվել են, ես իրոք այն մարդը չեմ, ով ծնողների միջոցով միայն կարող է գործել:

-Ինչո՞վ եք հիմա զբաղված, ինչե՞ր են սպասվում առաջիկայում:

– Այս պահին աշխատում եմ իմ նոր երգի վրա, որը գրվել է հատուկ ինձ համար: Դեռ չեմ ուզում ներկայացնել երգի հեղինակներին, միայն կասեմ, որ մնացել են միայն գործիքավորման աշխատանքները իրականացնենք: Երգը կունենան նաեւ տեսահոլովակ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին